Հավասարության խախտված սկզբունքը Վրաստանի սահմանի մոտ
Վալեի սահմանային անցակետում, Վրաստան-Թուրքիա պետությունների սահմանի մոտ ամրացված է երկու պետությունների դրոշերը:
Սահմանային գծի մի կողմում Վրաստանի, իսկ մյուս կողմում Թուրքիայի դրոշն է ծածանվում:
Վրաստանի պետական խորհրդանիշը տեղադրված է բավականին ցածր ձողի վրա և զգալիորեն փոքր է: Բնակչությունն ասում է, որ վրաց կողմը դրոշի չափը պետք է փոխի:
«Հնարավոր է ոմանք ծիծաղեն այս առումով, բայց լավ չի երևում, երբ քո պետության դրոշը հարևան պետության դրոշից փոքր է»:
«Կողք-կողքի կանգնած են երկու պետության դրոշերը և կարծես Վրաստանի դրոշը ճնշված է: Եթե ֆինանսական խնդիր է, ի վերջո բնակչությունն էլ կօգնի»,- ասում են Վրաստանի քաղաքացիները:
Բնակչության կարծիքը կիսում են պետական խորհրդում: Ըստ նրանց, լավ կլինի, որ պետական դրոշերը հավասար բարձրության վրա լինեն:
«Վրաստանի սահմանին, այլ պետության դրոշը մեր պետական դրոշից բարձր չպետք է լինի: Նման դեպքի համար հատուկ կանոնակարգեր չկան, բայց երբ երկու դրոշեր, կողք-կողքի են տեղադրված, ուրեմն հավասարությունը պաշտպանված պետք է լինի: Պետությունների միջև միջազգային հավասարության սկզբունք կա»,- ասում է Դավիթ Չխեիձեն:
Պետական դրոշերի անհավասար տեղադրման մասին 9-րդ ալիքը հարցրեց սահմանային անցակետի պետին:
«Անմիտք հարցերով ինչու՞ եք զանգահարում: Մեկնաբանել այս հարցը՝ ճիշտ չեմ համարում: Մեծ տարբերություն չկա, այլ կողմից եթե նկարեք, ուրիշ կերպ կերևա»,- ասեց Լեւան Սակուրաշվիլին և մեկնաբանությունների համար վերահղկեց հասարակության հետ կապերի բաժանմունք: Հարկային գործակալության մամլո ծառայությունը խոստացավ պարզել իրավիճակը, սակայն մի քանի օր է, ինչ 9-րդ ալիքի զանգերին չեն պատասխանում: