«Հինգ թոռներիս մենակ եմ մեծացրել: Ես և ամուսինս օրորոցը դրել էին վառարանի մոտ, հացը պատրաստում էինք կրակով»:
Սոնիկ Գելաշվիլին դեռ շատ բաներ ունի պատմելու: Հինգ որբերի մասին ստիպված եղավ հոգ տանել
2014 թվականից: Այս ժամանակաշրջանում 70-ամյա կինն ապրեց իր կյանքի ամենադժվար օրերը: Դեռ մահացավ նրա որդին, իսկ հետո նրա հարսը թողնելով 5 երեխաներին, տանից հեռացավ:
«Քնաց էի, թոռնիկիս լացը արթնացրեց: Նրա մայրը հրաժեշտ է տվել և գնացել, առանց տատիկին և պապիկին տեղեկացնելու: Ամեն ինչ հավաքեց և գնաց: Ամենուրեք հարցնում էինք, փնտրում, բայց ապարդյուն»,- հիշում է Սոնիկ Գելաշվիլին:
![](/images/temp/2019/06/08/ca5f3c0cca3dca54b3711592355c298d.jpg)
Առանց ծնողների մնացած 5 անչափահասներին մեծացնում են 80-ամյա պապիկը և 74-ամյա տատիկը Ասպինձայի գյուղ Խիզաբավրայում: Ավագը 17 տարեկան է, իսկ կրտսերը՝ 9: Յոթ հոգուց բաղկացած ընտանիքի միակ եկամուտը 550լարի չափով սոցիալական օգնությունն է: Գումարը բավարարում է միայն սննդամթերք գնելու համար: Այս տարի հողատարածքը չեն կարողացել մշակել:
«Մարդիք կարտոֆիլը արդեն ցանել են, իսկ մենք դեռ ոչինչ չենք արել: Ու՞մ աղաչեմ, հարևաններս միշտ օգնելու՞ են: Երբեմն ցանում եմ, երբեմն՝ ոչ: Այս տարի չեմ հասցրել, աշնանը հողը չէի մշակել, իսկ գարնանը դժվարացա: Վառելանյութ է հարկավոր, որ արտը մաքրեմ և ցանեմ»,- ասում է Սաշա Գելաշվիլին:
80-ամյա գյուղացին դժվարանում է տեղաշարժվել: Վերջին ժամանակաշրջանում առողջական խնդիրները էլ ավելի են անհանգստացնում 5 երեխաների պապիկին: Այս ձմռանը նրա մոտ նկատեցին անգամ նոր հիվանդություն՝ հոդացավ:
Ընտանիքի սոցիալական իրավիճակի մասին Գելաշվիլիների պատմությունը տարածվեց անգամ գյուղից դուրս: Տեղական իշխանությունում ասում են, որ վերջին 2 տարիների ընթացքում ձմռանը փայտով օգնում են կարիքավոր ընտանիքին:
![](/images/temp/2019/06/08/ee39ecc388549a06e1fea827e99712c8.jpg)
Հինգ որբերի կյանքը համագյուղացիների ապրելակերպից այնքան էլ չի տարբերվում: 17-ամյա Սալոմեն, դպրոցի ավարտից հետո տատիկին օգնում է տնային գործերում, ինչպես նաև փոքր քույր-եղբայրների խնամքի հարցում: Իսկ 16-ամյա Վասիկոն, արդեն մի քանի տարի է, ինչ փոխարինել է պապիկին, անասուններին հետևելու գործում:
Վերջին տվյալների համաձայն, 2017 թվականի երեխաների աշխատանքի ազգային հետազոտության տվյալներով, Վրաստանում 5-17 տարեկան երեխաների 4.2% -ը զբաղված է աշխատուժով: Հանրային պաշտպանի զեկույցի համաձայն, 2016 թվականին ֆիզիկական աշխատանքներում ներգրավման պատճառով, դպրոցը ոչ ավել, ոչ պակաս լքել է 1165 աշակերտ:
Մանկական աշխատանքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Վրաստանում երեխաների 10,56% -ը կատարում է տարիքային անհամապատասխան աշխատանք:
Հունիսի մեկը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Ամսաթիվը մատնանշում է այն, որ պետությունը պարտավոր է ապահովել յուրաքանչյուր երեխայի բարեկեցությունը, որը նշանակում է ունենալ կյանքի եւ առողջության, ձեռնմխելի կրթության եւ պատշաճ կենսապայմաններից օգնտվելու իրավունք: