Ոլորապտույտ ճանապարհներով, բազմերանգ բնությունով, մի քանի տնտեսությունով, ձմռանը՝ վայրի կենդանիների ոռնոցով -սա Ախալցիխեի փոքր գյուղ Անդան է, որտեղ ապրում է 12 ընտանիք:
2014 թվականի գրառության տվյալներով Անդայում ապրում էր 74 մարդ։ Իսկ իրականում, 5 տարի հետո բարձրալեռ գյուղում մնացել է մշտական ապրող 12 ընտանիք, մնացածները ամռանը տատիկ-պապիկների տուն են հյուրընկալում։ Զարմանալի չէ, որ տեղացիները գլխավոր խնդիր համարում են գաղթը։
«Գյուղը օրեց օր դատարկվում է։ Գործ չկա, ի՞նչ անենք, ինչո՞վ պահենք երեխաներիս։ Երիտասարդը այստեղ չի կարող մնալ։ Ապրելու համար ստիպված է տեղափոխվել մեկ այլ գյուղ կամ քաղաք»,- ասում է Նաիրա Ինասարիձեն
Միայնակ կինը ապրում է կենտրոնում, նրա տան մոտ օրվա երկրորդ կեսին հավաքվում են գյուղում մնացած մարդիկ։ Նաիրա Ինասարիձեն օրվա ընթացքում հարևանների հետ քննարկում է հեռուստաընկերության լուրերը, իսկ ավելի հաճախ խոսում են Անդայի խնդիրների մասին։
Դպրոցն ունի միայն մեկ աշակերտ, որը չորրորդ դասարանը կվերջացնի հաջորդ տարի։ Միայնակ աշակերտը երբ դպրոցից հեռանա, կրթական հաստատության դռները վերջնականորեն փակվում են:
Անդայի դպրոցը
Դպրոցի նման, Անդայում նաև մանկապարտեզի խնդիր կա։ Ծնողները երեխաներին ավտոբուսով հարևան գյուղ՝ Անդրիածմինդա են տանում:
« Մեկ ուսուցիչով, սա դպրո՞ց է։ Երեխան միայն 4 տարի կարող է սովորել, հետո ծնողը ստիպված է ապրելու համար ուրիշ տեղ տեղափոխվել, կամ երեխային ամեն օր տանել Անդրիածմինդա»,- ասում են Անդայում:
Գյուղի ամենատարեց մարդը Սոնա Բերիձեն է։ 80 տարին բոլորած կինը պատմում է, որ Անդայում մարդկանց բազմություն երբեք չի եղել։ Նախկինում գյուղում ապրել է 20-25 ընտանիք, թեև տեղացիները գյուղը լքում են վերջին տարիներին։
![](/images/temp/2019/07/04/1fffec1cd5a55824a96d94354526c6b7.jpg)
«Կիսատ գործ» - այսպես են անվանում տեղացիները կենտրոնի հետ կապող ճանապարհը։ Անդրիածմինդա- Անդա ճանապարհահատվածում, բետոնե ծածկույթ արված է միայն ճանապարհի մի մասում։ Տեղաշարժվել դժվարանում են, հատկապես ձմռանը, երբ ճանապարհը սառչում և պատվում է ձյունով:
«Ճանապարհը ամենամեծ խնդիրն է, սկսեցին և ավարտին չհասցրեցին, երևի սպասում են 2020 թվականի ընտրություններին։ Պատրաստվում են ձայները ստանալ և հետո ուշադրություն չդարձնել»,- ասում է Նաիրա Ինասարիձեն
Ախալցիխեի քաղաքապետարանում ասում են, որ ճանապարհը մինչև վերջ մաս-մաս կվերանորոգվի:
«Անդրիածմինդա-Անդա ճանապարհի 1700 մետրանոց հատվածը բետոնե ծածկույթ կլինի։ Ծրագիրը 499 160 լարիով ֆինանսավորվեց շրջաններում տեղի ունեցող նախագծերի հիմնադրամից և տեղական բյուջետից։ Դրանից բացի գյուղի աջակցության ծրագրից տրվել էր 10 000 լարի, որին տեղական բյուջետից գումարվել է 3960 լարի: Ծրագրված է խմելու ջրի վերականգնումը»,- ասում է Ախալցիխեի քաղաքապետարանի մամլո գրասենյակի աշխատակից՝ Ջիլդա Ուչիձեն։
Անդա գյուղում կա ևս մեկ հարց։ Բնական գազի կենտրոնական խողովակը անցնում է բարձրալեռ գյուղի կողքով։ Գյուղում ապրող ժողովուրդը ամեն օր նայում են դեղին խողովակներին, որոնցով գազ մատակարարվում է միայն հարևան գյուղերին: