Բորջոմում, ավտովթարի հետևանքով վնասված կնոջ ոտքին ծայրատում է հարկավոր
Կինը, ում բեռնատար մեքենան հարվածել է Բորջոմի շրջանում, դեռևս մնում է հիվանդանոցում և շարունակում է բուժվել:
Բժշկական հաստատությունում ասում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
«Իրավիճակը ստաբիլ է, վիրահատությունը ավարտվել է: Ձախ ստորին վերջույթների ծայրատում է տեղի ունեցել»,- ասեց Բորջոմի բժշկական կենտրոնի տնօրեն՝ Իրակլի Դիասամիձեն:
72-ամյա կինը Բորջոմի կենտրոնում ծաղիկներ էր վաճառում: Ըստ հարազատների, նա ընտանիքի միակ աշխատավորն էր: Թոշակառու կինը ճանապարհն անցնում էր հետիոտնային անցումնագծով, որի ժամանակ նրան հարվածում է բեռնատար մեքենան:
Ներքին Գործերի Նախարարությունը հետազոտությունը սկսել է Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի երկրորդ մասով, որը վերաբերվում է ճանապարհային երթևեկության խախտմանը: