Հասարակություն
Տուրիստային Աբասթումանի երկու կողմերը
Աբասթումանում հանգստային սեզոնը ակտիվ փուլում է: Հանգստավայրում այցելուներ գալիս են ինչպես Վրաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից: Հանգստացողների համար գները ծառայության համեմատ բարձր են, իսկ տեղացիներն ասում են, որ սա նրանց հիմնական և սեզոնային եկամուտն է: աբասթումանում եղած հանգստացողները խնդիր են համարում ծառայությունների պակասը, ինչպես նաև ոչ որակյալ սնունդը, մաքրությունը և շինարարական փոշին:

«Ծառայությունը կարևոր խնդիրն է - Անգամ բանկոմատներ և դրամական փոխանցումների մեքենաներ չկան, աշխատավարձը ստանալու համար գնում ենք Ախալցիխե, ուշադրության պակաս կա, գետը նույնպես կեղտոտ է»:

«Հացի պակասություն կա, ոչ որակյալ է: Փողոցում աղբ կա, մաքրություն չկա, մեկ այգի ունենք, այն էլ պեն մաքրում»:



Հանգստացողների կարծիքը Աբասթումանի մասին բաժանվում է երկու մասի: Եթե հարցումի մասնակիցների մի մասը ուշադրությունն ուղղում է բարձր գների և ցածր ծառայության ուղղությամբ, ապա նրանց մյուս մասը խնդիր համարում է աշխատավայրերի պակասը: Նրանք ասում են, որ տուրիստների պակասի պատճառ հանդիսանում է մայրաքաղաքում անցկացվող ակցիաները:

«Խնդիր նախկինում կար, երբ ոչինչ չէր արվում: Հիմա շատ բաներ են արվում: Հեքիաթում ենք ապրում»:

«Անգործությունն էր հիմնական խնդիրը: Եւ այն որ հանգստավայրը անուշադրության էին մատնել: Հիմա աշխատում են»,- ասում են Աբասթումանում:



Չնայած Վիճակագրական տվյալների, տեղական ինքնավարությունը գոհ է տուրիստների քանակից և նշում է, որ Աբասթումանում այս առումով խնդիր չկա: Ադիգենիի քաղաքապետ Զաքարիա Էնդելաձեն կարծում է, որ զբոսաշրջիկների հոսքի պատճառով ոմանք ստիպված են գիշերել նույնիսկ վրաններում:

Ըստ Վրաստանի Ազգային վիճակագրության գրասենյակի, 2019 թվականի առաջին եռամսյակում երկիր արտասահմանցիներիմիայն 4.2%n e ժամանել: Նույն ժամանակահատվածում այցելուների մեծ մաս գրանցվել է 2017 թվականի IV եռամսյակում ՝ կազմելով ընդամենը 9%:


| Print |