2015-ին Ախալցխայի քաղաքապետարանը հիմնադրեց ոչ առևտրային իրավաբանական անձ ՝ Ախալցխայի լիճը:
Չնայած խնդիրների ցանկին, Ախալցըխեի արհեստական լիճը այս պարագայում տեղացիների համար առաջին ժամանցի վայրն է համարվում:
Նոր նավակներ, ֆիտնես, հեծանիվներ – այս ամենը կարող եք տեսնել Ախալցիխեի լճի տարածքում: Ըստ տեղացիների, այստեղ կա ինչպես պասիվ, այնպես էլ ակտիվ հանգստի և զբաղմունքի միջոցներ:
Այժմ, Ախալցիխեի տեղական բյուջեի ֆինանսավորմամբ՝ ընթանում են աշխատանքներ, նոր նավակներ տեղադրելու ուղղությամբ:
Բնակչության համար դեռևս խնդիր է համարվում առանց շատրվանների մնացած լիճը: Տեղացիները համարում են, որ առաջին հերթին ինքնավարությունը պետք է զբաղվի այս հարցի լուծմամբ:
Լճում շրջել հնարավոր է նավակներով: Ցանկացողները գումարը վճարելու դեպքում կարող են զբաղվել նաև ձկնորսությամբ, որի արժեքը 5 լարի է:
Արհեստական լճի տարածքում տեղադրվել է նաև բացօթյա սպորտային սարքավորումներ, որը նախատեսված է տարբեր տարիքային հասակի համար:
Համալիրի տարածքում հատկացված են նաև արահետներ քայլելու և հեծանիվ վարելու համար: Այստեղ մարդկանց բազմություն նկատվում է հիմնականում կեսօրից հետո:
Տեղացիները հիմնականում քայլում են, կամ շրջում հեծանիվներով: