Ախալցիխեում բնակիչների մեծ մասը, միակ ժամանցի վայրում, քաղաքի լճում է հավաքվում: Նրանց մի մասը տարածքը ֆիզիկական վարժությունների, իսկ մյուս մասը ժամանակ անցկացնելու համար է օգտագործում: Այստեղ կարող եք հանդիպել ցանկացած տարիքի մարդկանց: Նրանցից ոմանք ընկերների հետ արևածաղիկ են ուտում, ոմանք լուսնի լույսի տակ, քայլում են լճի ափին:
19-ամյա Նիկա Ակոփաշվիլին ամեն երեկո, լճի տարածքում հավաքվում է ընկերների հետ: Ասում է, որ վարժություների համար լավ վայր է, բայց երիտասարդնրեը այստեղ չեն կարող զվարճանալ:
«Հավանում եմ, երբ ջրին մոտ ենք, սա հանգստություն է պարգևում: Ախալցիւեի երիտասարդների մեծ մասը ժամանակն անցկացնում է հենց այստեղ, ուստի նրանց հետ հարաբերություններ հաստատել հնարավոր է լճի տարածքում: Վարժությունների համար ամեն առավոտ օգտագործում եմ լիճը, ցանկանում եմ, որ մեր քաղաքում լինեն ավելի շատ ժամանցի վայրեր»,- ասում է Նիկան:
Երիտասարդ տղան ասում է, որ Ախալցիխեում լիճը առաջադիմություն չունի: Կարծում է, որ լավ կլինի, տեղադրվեն մանկական ատրաքցիոններ, իսկ դեռահասների համար՝ կինոթատրոն կամ ֆիլմերի համար հատուկ տարածք տրամարդեն:
![](/images/temp/2019/08/02/88a06da2e623658ab3f541a0caa80f4a.jpg)
Ընկերների և ընտանիքներից բացի, այստեղ կհանդիպեք նաև այն մարդկանց, ովքեր հոգնեցուցիչ օրից հետո, ցանկանում են հանգիստ վայրում զբոստնել: Նրանցից մեկը Մարիամն է, ով լիճը համարում է «սրտի հանգստություն»:
«Այս տարածքը ինձ համար հանգստավայր է, հիմնականում այն ժամանակ եմ գալիս, երբ շատ հոգնած եմ և ուզում եմ մնալ միայնակ: Այդ ժամանակ շատ է օգնում ջրի ձայնը, երբեմն անգամ գորտերինը»,- ասում է երիտասարդ աղջիկը:
Ախալցիխեի լճում հաճախ տեղացիներից բացի կարող եք տեսնել նաև հյուրերին և զբոսաշրջիկներին: Հետաքրքիր է, թե ինչ են մտածում նրանք ֆիտնես սարքավորումների և ընդհանրապես տեղացիների ժամանցի վայրի մասին:
Իզաբելա Ցուրմուտյանը Սարատովից Ախալցիխե հանգստանալու համար եկել է մի քանի շաբաթ առաջ: Ասում է, որ քաղաքը նրան շատ է դուր գալիս, բայց այն, որ ժամացի վայրեր չկան, նկատել է այցելության հենց առաջին օրից:
«Թինեյջերների համար Ախալցիխեում հետաքրքրություն չկա: Կա լիճ, սակայն սա ավելի շատ վարժությունների համար է: Լավ կլինի, եթե լինի դիսկոթեկա, կամ գոնե լճի տարածքում երաժշտություն լինի»,- ասում է նա:
![](/images/temp/2019/08/02/e5173193c9321d81b63d0f1673ad9ba6.jpg)
Անջատված շատրվանները, խմելու ջրի պակասը – Լճի զարգացման համար պատասխանատու է «Ախալցխայի քաղաքապետարանի ջրամատակարարման և ջրահեռացման» ընկերությունը: Նրա տնօրեն՝ Ջեմալ Գիորգաձեն ասում է, որ մունիցիպալիտետի կառավարության հետ փնտրում է ելք, որպեսզի կարողանան վերանորոգել անջատված շատրվանները:
Արհեստական լճի տարածքում չկա խմելու ջուր: Վարչությունում ասում են, որ ծարավը հագեսնել հնարավոր է զուգարանում: 9-րդ ալիքի այն հարցին, թե կլինի՞ արդյոք խմելու ջուր լճի տարածքում, Ջեմալ Գիորգաձեն պատասխանում է.
«Կմտածենք այս մասին, կհետաքրքրվենք: Լավ կարծիք է, որ դրսում էլ լինի խմելու ջուր»: