Հասարակություն
Ավանդական ջրոցի քաղաքի փողոցներում – Ախալցիխեում նշվում է Վարդավառը
Հուլիսի 28-ին հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը: Տոնը նշանակավոր է բոլոր տարիքի մարկանց համար: Երեխաները և տարեց մարդիկ այս տոնակատարությունը տարբեր ձևերով են նշում: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելը:
Իլիա Մարթլիի փողոցում, կիսամերկ, 8-10 տարեկան երեխաները վազվզում են շշերով և ջրում միմյանց: Նրանց համար ջրոցին՝ Վարդավառը կրոնական տոնակատարություններից ամենա հետաքրքիրն է: Ջուր լցնելու նշանակությունը չգիտեն, բայց ասում են, որ այս ավանդույթը ամեն տարի պետք է իրականացնել:Ի տարբերություն երեխաների, տոնի նշանակությանը լավ ծանոթ են մեծահասակները:
Ջրով իրար թրջող հավատացյալները միմյանց առողջություն և հաջողություն են ցանկանում, ջուրը միաժամանակ նշանակում է աստվածային շնորհ:
«Ինձ համար այս օրը ջրվելը նշանակում է մեղքերից մաքրվել»,- ասում է Սերգո Ֆիդանյանը: Նա ամեն տարի եկեղեցում անցկացվող Վարդավառի տոնակատարությանը ներկա է: Ասում է, որ այս տարի այլ կերպ է նշվել:
«Պատարագի ավարտից հետո գնացինք սարերը: Համերգ անցկացրեցինք, որտեղ քաղաքի պարային համույթից բացի, ներկա էին նաև Փոքր Պամաջի և Ծղալթբիլայի պարային խմբերը, բոլորը լավ ժամանակ անցկացրին»:
Առավոտյան ժամերին հավատավոր հայորդիներիը ինչպես ամեն տարի, մանսակցում են պատարագին: Այս տարի հավատավորները Ախալցիխեից ուղևորվեցին դեպի գյուղ Ծղրութի եկեղեցին:
Վարդավառը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Այն այլ կերպ անվանում են նաև Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Այլակերպության տոն, քանի որ այն Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակի օրն է, որն ըստ ավանդության տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա, երբ Քրիստոսն իր աշակերտներին «ներկայացավ» արդեն որպես տիրոջ զավակ:
«Այս օրը շատ նշանակավոր է հայ ազգի համար, բոլորս միասին հավաքվում ենք տաճարում, մասնակցում ենք համերգին և ջրում միմյանց»,- ասում է Անա Չիլինգարովան:
Հայ Առաքելական եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպության տոնը նշում է Զատկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։
Մի տարբերակով «վարդավառ» բառը կազմված է վարդ (ուարդ)-ջուր և վառ-սրսկել, լվանալ արմատներից, նշանակում է ջրցանություն, որը կազմում է տոնական արարողակարգի գլխավոր մասը: Որոշ հեղինակների կարծիքով էլ՝ այն նշանակում է «կրակավառ», «հրավառ»:
გააზიარეთ :