Այսօր Հայաստանի անկախացման օրն է
Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության տոնը։ Այս տարի լրացավ անկախության հռչակման 28-ամյակը։
1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին:
Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ երկրորդ տարին անընդմեջ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով։
Դրանից բացի Թբիլիսի քաղաքի գովազդային տեսավահանակներով ողջ օրը կցուղադրվեն ՀՀ Անկախության տոնին նվիրված շնորհավորանքն ու Հայաստանի մասին պատմող զբոսաշրջային պրոմոհոլովակներ։
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԻ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ