«21-ամյա աղջնակը, ով ժպիտով և երջանկությամբ ուրախացնում էր բոլորին, այժմ պայքարում է լեյկեմիայի դեմ»
,- Ադիգենի բնակիչ Խատիա Պարունաշվիլիին օգնություն է հարկավոր:
«Ժպիտով և երջանիկ դեպքով ընդունվեց համալսարան, անվճար սովորելու հետ համատեղ սկսեց աշխատել, քանի որ ընտանիքը հնարավորություն չուներ աղջկան օգնելու: Ընդհակառակը, մայրիկին այնքան էր օգնում, որ ամեն կերպ փորձում էր տան ամենօրյա կենցաղային իրերը գնել, որպեսզի մայրիկին երջանկացներ:
Երբևիցե տեսել նման մարդու, ով ոչ մեկի վրա չի զայրանու՞մ ,- ես տեսե՛լ եմ:
Տեսել եք նման մարդու, ով պատրաստ է ամեն ինչից հրաժարվել, միայն թե մեկին երջանկացնի, ես տեսել եմ:
Ես տեսել եմ այնպիսի մարդու, ով իր կորուստով մարդկանց ժպիտ էր պարգևում, ես տեսել եմ մի մարդու, ով միշտ ուրիշի մասին էր մտածում:
Այո՛ սա հենց այն աղջիկն է, ում հարկավոր է իմ, քո և մեր աջակցությունը, ում համար կարծես թե աննշան գումարն անգամ մեծ նշանակություն ունի: Մեզ համար գուցե ոչինչ, բայց նրա համար օդ և ջուր է: Եւ դու, բարի մարդ, եթե երբևիցե կողքիդ ունեցել ես այնպիսի մեկին, ով իր կյանքի նպատակը համարել է ժպիտը, երջանկությունն ու ուրիշին օգնելը, ապա անպատճառ կհասկանաս, թե որքան է նրան հարկավոր հենց քո աջակցությունը:
Ընկերներ, այսօր նրան հարկավոր է տալ մեծ հույս, տալ ապրելու և առաջ քայլելու հնարավորություն: Նրան հարկավոր է նվիրել ապագայի գունավոր օրեր, և եթե դու, լինելով մեզանից մեկը, ուզում ես նրան աջակցել, ապա միացիր մեզ, տանք նրան հնարավորություն տեսնելու գունավոր ապագան. . . Խնդրում եմ, օգնիր:
Նախօրոք, խորին շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրին:
Հավատում եմ, որ կա բարին, հավատում եմ ձեզ բոլորիտ և հավատում եմ, որ Աստված երբեք չի լքի իմ Խատիաին»,- գրում է Խատիայի ընկերը:
Խատիա Պարունաշվիլիի բժշկության համար անհրաժեշտ է 72 000 դոլար, որի հնարավորությունը ընտանիքը չունի: Այս պատճառով բացվել է հաշվեհամար.
საქართველოს ბანკი -Հաշվեհամարը GE34BG0000000161580664GEL , TBC - Հաշվեհամարը GE31TB7146945061100061 ստանում է Մարիամ Պարունաշվիլին - 03001021441