15 տարի, վաճառված ջահ և 20 000 լարի երազանքի մեքենայի համար: Ախալցիխեի բնակիչ Օթար Վենգռժանովիչը այն մեքենան, որը փոքրուց երազել է ունենալ, ստեղծում է սեփական ձեռքով:
Օթարը մեքենաներով հետաքրքրվել է փոքրուց: Մեքենայի վրա նրա աշխատանքը սկսվել է վերանորոգմամբ: Երկու անավարտ փորձերից հետո որոշել է իր երազանքը իրականություն դարձնել: Ցանկալի մեքենան պետք է նմանվի իր բնույթին – լինի արագ և թեթև: Եւ միայն մեքենայի հավաքման գործընթացում հասկացավ, որ երազի իրականացումը բավականին թանկ է: Ուներ երաազանք, որը դարձավ դրդապատճառ - անհրաժեշտ ավտոմասը գնելու համար ստիպված եղավ տան ջահը վաճառել:
«Սա քո ստեղծածն է և պատկերացրու թե ինչպիսի սեր և հետաքրքրություն ունես: Եթե չլիներ սերը մեքենայի հանդեպ, մեքենան չէր կառուցվի: Իմ երազանքի մեքենան կօգտագործեմ միայն հատուկ օրերի համար»,- ասում է Օթարը: Որպեսզի մեքենան ընդունի իր վերջնական տեսքը, մնացել է ընտրել ցանկալի գույները և թեստային համարները:
Օթար Վենգռժանովիչը աշխատում է իր քրոջորդու հետ: Երազանքի մեքենայի ստեղծման հետ համատեղ, աշխատում է նաև «Բագի» և կվադրոցիկլի նման տրասպորտամիջոցների կառուցման վրա: «Բագով» կերթևեկի միայն գրունտային ճանապարհներով: Երկու գյուտարարները այս տրասպորտի հետ կապված մեծ ծրագրեր ունեն:
«Ծրագիրը սկսել եմ երկու տարի առաջ: Ախալցիխեում բայկերների մոտո-ակումբ կա, որի անդամների հետ ընկերություն եմ անում: Մոտոցիկլետ ես էլ ունեի և կարելի է ասել, նրան երկրորդ կյանք տվեցի, երբ որոշեցի կառուցել տրայցիկլ»,- պատմում է նա:
Տարիներ շարունակ մեքենաներ է սարքում ախալցխացի Գուրամ Սուդաձեն: Գյուղատնտեսական ինստիտուտի մեխանիզացիայի ֆակուլտետից ստացված գիտելիքները կիրառել է այս գործում, սակայն ասում է, որ տրայցիկլի և նման մեխանիզմի ստեղծման համար ամբողջովին այլ փորձ է հարկավոր:
Տրայցիկլի կոստրուկտորը, ում դիզայնի ստեղծման համար նրան օգնել է ախալցխացի դիզայներ, Իմեդա Ափցիաուրին, ստեղծել է ևս երկու տրանսպորտ: Մեկը «Բագն է», իսկ մյուսը կերպարանափոխված ամերիկական Հոթրոդը, որը թողարկվել է 2013 թվականին:
Փոքր տղա էր, երբ այցելում էր ավագ կոնստրուկտորներին: Օգնում էր և ընթացքում սովորում: Այսպիսով սիրեց գործը և հենց այդ ժամանակ նրա մոտ առաջացավ ցանկություն – ունենալ յուրահատուկ, սեփական ձեռքով ստեղծված մեքենա: Տրայցիկլն անվանել է «Ծիքարա», ի պատիվ վրաց հեքիաթային հերոսի: Իսկ հեքիաթում «Ծիքարան» ցուլ էր: Ճիշտ է, «Ծիքարան» սպորտային մեքենա չէ, բայց Գուրամը հպարտ է, որ Ախալցիխեն ունի իր յուրահատուկ «Ցուլը»: «Քո ձեռքով պատրաստված մեքնան լրիվ ուրիշ է: Սա նրա համար է, որ շաբաթը գոնե մեկ անգամ ժամանակ անցկացնես ընկերներիտ հետ: Երբ ճանապարհ ես դուրս գալիս, բոլորը քեզ են նայում, նկատում են և բավականին պոզիտիվ էներգիա ես ստանում»:
Եթե մեքենա ստեղծողները համաքաղաքացիներից ստանում են դրական էներգիա, ախալցխացիները նրանցով հպարտանում են և ասում, որ.
«Մեսխեթում ոչ միայն կրթված, այլ նաև մեքենա ստեղծող գյուտարար մարդիկ են ապրում»: