Երկքաղաքացիություն – Ջավախքի բնակչության անլուծելի խնդիրը
14:51 / 19.08.2020
Ջավախքի բնակչության տեղեկատվության պակասի պատճառով առաջացած և մինչ օրս անլուծելի խնդիրը ծագել է 2013 թվականին: Վրաստանում ապրող ազգությամբ հայերին այն ժամանակ ոչ ոք չբացատրեց Օրենսդրությունում գրված փոփոխությունները, որի համաձայն, այլ երկրի քաղաքացին ինքնաբերաբար կկորցներ Վրաստանի քաղաքացիությունը:
Ե՞րբ է սկսվել խնդիրը
Մինչ օրենսդրական փոփոխությունները, էթնիկ հայերի մեծ մասն օգտվում էր երկքաղաքացիությամբ – Վրաստանի հետ զուգահեռ, ունեին Հայաստանի, կամ Ռուսաստանի քաղաքացիություն: Գնում էին արտագնա աշխատանքների և այսպիսով հատում սահմանը հեշտությամբ: Օրենսդրական փոփոխությունների պատճառով, 2500-ից ավելի Սամցխե-Ջավախքում ապրող հայեր Վրաստանի քաղաքացիներ չլինելու մասին լսեցին միայն սահմանային անցակետում, փաստաթղթերը ստուգելու ժամանակ:
Բնակիչների մյուս մասը 2013 թվականի հունիսի սկզբին, Արդարադաության նախարարությունից Վրաստանի քաղաքացիությունից զրկվելու մասին հաղորդագրություններ ստացան: Տեղեկություն է ստացել նաև Վրաստան-Հայաստան սահմանի մոտ գտնվող Ժդանովական գյուղի բնակիչ՝ Կամո Սիմոնյանը: Վրաստանի քաղաքացիությունը կորցնելու մասին հաղորդագրությունն ընտանիքը ստացել է այն ժամանակ, երբ Կամոն գտնվում էր Ռուսաստանում: «62 տարի է ապրում եմ Վրաստանում, այստեղ եմ ծնվել և մեծացել: Ամենացավալին այն է, որ միայն թղթերին են ուշադրություն դարձնում, իսկ մարդկային զգացմունքները ոչինչ են: Հասակավոր մարդ եմ, վրացերեն լեզուն հիմա ինչպես կաորղ եմ սովորել, շատ դժվար է համակերպվել այն փաստին, որ այլևս Վրաստանի քաղաքացի չեմ»:
Կամո Սիմոնյանն այնպես, ինչպես Ջավախքի բնակչության մեծամասնությունը, երկքաղաքացիություն ուներ: Այս փաստը տեղացիներին տալիս էր արտագնա աշխատանքների գնալու հնարավորություն: Ժդանովականից, 2013 թվականին, օրենքում ներգրավված փոփոխությունների պատճառվ, 25 գյուղացի կորցրեց Վրաստանի քաղաքացիությունը: Պետությունը Կամո Սիմոնյանին և նման իրավիճակում հայտնվող քաղաքացիներին առաջարկում է երկքաղաքացիություն ստանալ վրաց լեզվի քննություն հանձնելով: Կամոն երկու անգամ մասնակցել է քննություններին, սակայն նրան չի հաջողվել հանձնել այն:
Ի՞նչ է ենթադրում օրենքը
«Երկքաղաքացիություն ստանալու մասին» օրենքը ուժի մեջ է 2017 թվականի Սեպտեմբերից: Բնակչության այն մասը, որն ուզում է վերականգնել քաղաքացիությունը, գտնվում է բարդ իրավիճակում, քանի որ նրանք չգիտեն վրացերեն: Օրենքում գրված փոփոխության համաձայն, ցանկացողը պետք է տիրապետի վրաց լեզվին և իմանա վրաց պատմություն, ինչպես նաև վերջին 5 տարիների ընթացքում պետք է գտնվեր Վրաստանում կամ ամուսինը պետք է լինի Վրաստանի քաղաքացի:
Ախալքալաքում և Նինոծմինդայում հետաքրքրվող անձանց վրաց լեզուն սովորեցնել առաջարկում է Զուրաբ Ժվանիայի անվան պետական դպրոցը: Ուսումն անվճար է, սակայն այս առաջարկությունը Ջավախքի բնակչության մեծ մասը չի օգտագործում, քանի որ գյուղերից քաղաք երթևեկող տրասնպորտ չկա:
Ի՞նչ է խոստացել Ջավախքի բնակչությանը Սալոմե Զուրաբիշվիլին «Մեծ ցանկություն ունեմ, որ ձեր երեխաների հետ դառնաք Վրաստանի լիարժեք քաղաքացիներ. . . Սրա համար պետք է մեկ քայլափոխ անեք, ինչը նշանակում է, որ եթե ուզում եք այս երկրի քաղաքացիություն - սա նույն լեզվի իմացությունն է, այնքան, որ գոնե կարողանաք փոքր քննություն հանձնել»,- մայրենի լեզվի օրը Ախալքալաքի բնակչությանը հուսադրում է Սալոմե Զուրաբիշվիլին:
Նախագահական քարոզարշավի ժամանակ, քաղաքացիություն ստանալու հետ կապված խնդիրները լուծելու պայմանով, 1700-ից ավելի անձանց փաստաթղթեր է վերցրել, սակայն անօգուտ: Փաստաթղթերը հանձնելու մասին խոսում է Ջավախքի «Հայրենասերների դաշինքի» նախագահ՝ Սամվել Պետրոսյանը:
«Ամբողջ աշխարհում գործում է կանոն, երկքաղաքացիության մասին: Վրաստանում ինչու՞ չպետք է լինի: Խնդիր չեմ տեսնում, միայն ցանկություն է հարկավոր: Եթե մարդիկ զանգվածային կեպրով մնում են առանց քաղաքացիության, սա նշանակում է, որ օրենքում թերություններ կան»,- հայտարարում է Սամվել Պետրոսյանը:
Ջավախքահայերը լուծումը տեսնում են երկքաղաքացիության մասին օրենքը պարզեցնելու մեջ: Ախալցիխեի գյուղ Ջուլղայի բնակիչ՝ Գևորգ Մարգարյանը կարծում է, որ այս հարցի վերափոխումը ձեռք կմեկնի երիտասարդների գյուղ վերադարձմանը: Երկքաղաքացիության շնորհիվ նրանք կրկին հայրենի տարածք կվերադառնան:
«Եթե ունենային երկքաղաքացիություն, հնարավոր է քաղաքացիների մեծ մասը կրկին վերադառնար Վրաստան»,- անհանգստանում է Գևորգ Մարգարյանը:
«Շատ ցանկացողներ կան, որ ունենան երկքաղաքացիություն: Մենք այս խնդրի լուծման համար ոչինչ անել չենք կարող: Պետությունը պետք է որոշի: Վրաստանը մեղավոր չէ, այստեղ մեղքը Ռուսաստանինն է, որ վիզա է պահանջում»,- ասում է Ջուլղայի բնակիչ՝ Բենիամին Դուրգալյանը:
Նրանից հետո, երբ Սալոմե Զուրաբիշվիլին դարձավ Վրաստանի նախագահ, Նախագահի վարչությունը զգուշացրեց Վրաստանի այն քաղաքացիներին, ովքեր երկքաղաքացիության պատճառով կորցրել են Վրաստանի քաղաքացիությունը և ցանկանում են այն վերականգնել:
«2018 թվականի «Վրաստանի քաղաքացիության մասին» Վրաստանի օրգանական կանոնում իրականացված փոփոխությունների արդյունքում, Վրաստանի քաղաքացիներին տրվում է հնարավորություն, լինելով Վրաստանի քաղաքացի, ունենալ նաև այլ երկրի քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ:
Այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում, անձը Վրաստանի քաղաքացիությունը չի կորցնում ( ինչը տեղի էր ունենում նախկին օրենսդրության վերափոխումը):
Նրանք, ովքեր Վրասատնի քաղաքացիությունը կորցրել են այլ երկրի քաղաքացի դառնալու պատճառով, մինչեւ 2019 թվականի օգոստոսի 15-ը իրավունք ունեն դիմել գործակալությանը Վրաստանի քաղաքացիության պահպանման համար: Եթե Վրաստանի հետ կապը հուսալի է, ապա քաղաքացիության պահպանման համաձայնությունը կտրվի պարզ ընթացակարգով:
Ինչու՞ Ջավախքում հարկ եղավ ստանալ այլ երկրի քաղաքացիութուն
Երբ Հայաստանն ընդունեց երկքաղաքացիության մասին օրենքը, Ախալքալաքի բնակիչները վերոնշյալի վերաբերյալ հայտարարություններ ներկայացրեցին: Նրանց համար սա «խոպան» գնալու հնարավորություն էր:
Հիմա Ջավախքի հայությունը, օտարերկրացիների նման չեն կարող օգտվել առողջապահության անվճար ծառայությունից, արդարադատության տան օգնությունից և ոչ էլ էկոնոմիկայի նախարարության գրանտային կամ բիզնես ծրագրերից: Վրաստանի խորհրդարանի անդամ և իշխող կուսակցության մեծամասնական պատգամավորի թեկնածու Ջավախքում՝ Սամվել Պետրոսյանն ասում է, որ բնակչության համար երկքաղաքացիության հարցը ցավալի խնդիրներից մեկն է: Գլխավոր խնդիր նա համարում է պետական լեզվի չիմացությունը:
«Հաղթանակի դեպքում, առաջին խնդիրներից մեկը, որի լուծման մասին անձամբ կհոգամ, կլինի հենց սա: Ամեն օր հանդիպում եմ բնակիչներին և գրեթե բոլոր գյուղերում ստիպված եմ խոսել այս մասին: Ցավոք սրտի, նրանց համարպատասխան չունեմ, քանի որ սա հեշտ լուծվող խնդիր չէ»,- ասում է Սամվել Մանուկյանը:
Ինչպե՞ս լուծել խնդիրը
Սամվել Մանուկյանը լավ գիտի, որ պետական լեզուն սովորելը խնդիր է Ջավախքի բնակչության համար: Նա նույնպես դժվարանում է խոսել վրացերեն լզեվով, սակայն ընտրություններում հաղթելու դեպքում պատրաստվում է փոխել այս փաստը:
«Երբ օրենքում փոփոխություններ գրանցեցին, այդ ժամանակ երկքաղաքացիություն ունեցողների մոտ 80%-ը կորցրեց Վրաստանի քաղաքացիությունը և եթե չեմ սխալվում, ասվեց, որ նրանց թիվը հասնում էր մոտ 28 000-ի: Երևի նրանց կեսը Ջավախքի բնակչությունն էր: Իհարկե, շատ եմ ուզում, որ պետական լեզվով խոսեն Վրաստանի բոլոր քաղաքացիները, բայց գիտեք, որ Ախալքալաքը փակ քաղաք է, այստեղ տարիների ընթացքում նկատվում է ռուսական հետքը, մինչ այսօր գործում են ռուսական դպրոցներ և բնակիչները գրեթե ոչոքի հետ ստիպված չեն խոսել պետական լեզվով: Ելքը կարծում եմ, քննությունների հեշտացումն է»,- հայտարարում է Սամվել Մանուկյանը:
Օրենսդրության նման, Ախալքալաքի փոխքաղաքապետը նունյպես Ջավախքի երիտասարդներին հորդորում է սովորել պետական լեզուն: Ալեքսանդրե Մելիքիձեն կարծում է, որ չափահաս քաղաքացիների համար պետությանը օրենքը պետք է հեշտացնի:
Վրաստանի նախկին քաղաքացին, ով Վրաստանի քաղաքացիությունը կորցրել է դառնալով այլ երկրի քաղաքացի, իրավունք է շնորհվում օրենքի գործումից մեկ տարվա ընթացքում դիմի պետական ծառայությունների զարգացման գործակալությանը՝ Վրաստանի քաղաքացիությունը վերականցնելու նպատակով: «2018 թվականի «Վրաստանի քաղաքացիության մասին» Վրաստանի կանոնում իրականացված փոփոխությունների արդյունքում, Վրաստանի քաղաքացիներին տրվում է հնարավորություն, լինելով Վրաստանի քաղաքացի, ունենալ նաև այլ երկրի քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ:
Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու համար անձը նախագահի անունով հայտարարություն պետք է գրի, արդարադատության նախարարության միջոցով: Քաղաքացին պետք է վճարի 250 լարի:
Այժմ քաղաքացիությունը պահպանել հնարավոր է այն դեպքում, եթե այլ երկրի անձնագիր ստանալուց առաջ, անձը Վրաստանի իշխանությունից թույլտվություն է ստանում:
2020 թվականի դեկտեմբերի 31-ից, Վրաստանի քաղաքացիությունից զրկելն արգելվում է ցանկացած դեպքում:
Ինչ վերաբերվում է այն երեխաներին, ովքեր այլ երկրի քաղաքացիությունը ձեռք են բերել ծնունդով, Վրաստանի քաղաքացիությունը կպահպանեն մինչև 18 տարեկան: Քաղաքացիության հետագա երկարացման համար երեխաների օրինական ներկայացուցիչները համապատասխան հայտերով ժամանակին պետք է դիմեն վրացական իշխանություններին: Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար: