Հասարակություն
«Ուզում եմ թեստավորվել, քանի որ նրա հետ կապ եմ ունեցել»,- Սամցխե-Ջավախքում խոսում են վարակվածի մասին
Ադիգենի Ուդե գյուղում վարակված բուժքրոջ հարևանների մի մասը անձամբ զանգահարել են հիվանդանոց և խնդրել կորոնավիրուսի թեստ հանձնել:
Մինչ այժմ փնտրում և հետազոտում են նրա հետ շփում ունեցող անձանց: 

Ուդեյում բացատրում են, որ առողջապահության ներկայացուցիչները գյուղում արդեն եղել են: Նրանք նաև նշել են, որ վարակվածի դեպքում կորոնավիրուսը զարգանում էր առանց ախտանշանների: 

Սամցխե-Ջավախքի մարզպետարանում հայտարարում են, որ Ադիգենում, Ուդեյում ապրող վարակակիր կնոջ հետ պարզել են մոտ 25 կոնտակտ: 

Նրանց արդեն թեստավորել են: Բոլոր պատասխանները այսօր կլինեն հայտնի: 


| Print |