Օգնություն, թե գովազդ. Ինչու իշխանությունն աջակցեց բնակիչներին
20:12 / 08.10.2020
Համաճարակի ընթացքում Վրաստանում սոցիալական ծանր ֆոնն էլ ավելի վատացավ: Արտակարգ դրության ժամանակ, երբ ամեն ինչ փակ էր և մարդիկ մնացին առանց եկամտի, պետությունը բնակչությանը օգնելու ծրագիր մշակեց: Միանգամյա ֆինանսական օգնություն ստացել են՝ ձեռնարկատերերը, ինքնազբաղ անձինք, նաև մինչև 18 տարեկան երեխաները: Բացի այդ, պետությունը ֆինանսավորել է բնակչության երեք ամսվա կոմունալ վճարը:
Միանգամյա ֆինանսական օգնությունը ձեռնարկատերերին, ինքնազբաղներին և երեխաներին -համաճարակի պատճառով Վրաստանի կառավարությունը միջոցներ է հատկացրել տուժած քաղաքացիների համար: Տեղացիներն ասում են, որ ճգնաժամի ֆոնին միանգամյա օգնությունը նրանց համար անբավարար էր, թեև՝ կարևոր: Բնակչության մի մասը կարծում է, որ պետության կողմից այս քայլը կապված է նախընտրական գովազդների հետ և համաճարակն օգտագործվում է իրենց օգտին: «Կարծում եմ, որ ընտրություններից առաջ բաժանեցին այս օգնությունները, բայց ժողովրդի համար մեծ օգնություն էր», - ասում է տեղացիներից մեկը:
Բնակչության մի մասը կարծում է, որ համաճարակային իրավիճակում կառավարությունը պարտավոր է օգնել քաղաքացիներին: Նրանց կարծիքով, միանգամյա նպաստների և կոմունալ ծառայությունների համար պետական բյուջետից գումար հատկացնելը մեծ օգնություն էր մարդկանց համար: «Կասկածում եմ, որ գովազդ է, ուղակի այս քայլով մեզ խրախուսեցին, քանի որ համաճարակի ընթացքում բոլոր ընտանիքների եկամուտները նվազել են», - ասում է Ախալցիխեի բնակիչներից մեկը:
Սա մարդկանց շահարկում է. Այսպես են գնահատում Ախալցիխեի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները պետության կողմից տրամադրվող միանգամյա օգնությունը: Նրանց խոսքով, կառավարության ցանկացած նման գործողություն նախընտրական շրջանում հեշտությամբ կազդի հասարակության վրա, ինչը նշանակում է, որ ընտրություններում ձայները երաշխավորված են:
«Մարդկանց օգնում են միայն այն պատճառով, որ ընտրություններ են սպասվում և նրանք պետք է քվեարկեն իշխող կուսակցության օգտին: Եթե ուզում են օգնել, ապա միշտ պետք է օգնեն ժողովրդին», - ասում են մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները:
Նրանցից մի քանիսի կարծիքով ՝ դժվար է միանշանակ ասել, որ օգնությունը բաշխվել է ընտրությունների պատճառով:
Ի տարբերություն ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների, «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորի թեկնածուն ունի այլ կարծիք: Անտոն Օբոլաշվիլին բացառում է կառավարության կողմից համաճարակի եսասիրաբար օգտագործումը ընտրություններին ընդառաջ և ասում է, որ ստեղծված իրավիճակի պատճառով տրամադրվող օգնությունը գովազդ չէ: Նրա խոսքով, պետությունը պարտավոր է օգնել բնակչությանը, երբ դրա կարիքը կա:
«Պետությունը պարտավոր է օգնել իր քաղաքացիներին Վրաստանում ստեղծված բարդ համաճարակային իրավիճակի պատճառով, ուստի չեմ կարծում, որ տրամադրված օգնությունը նախընտրական գովազդ էր», - ասում է «Վրացական երազանքի» թեկնածու՝ Անտոն Օբոլաշվիլին:
Պետությունը պարտավոր է մշակել սոցիալական պաշտպանության մեխանիզմներ, բայց կարևոր է հստակ սահման դնել պետության աջակցության և կուսակցական նախաձեռնությունների միջև - այս մասին խոսում է ընտրական վերլուծաբանը: Ըստ Մարիամ Լացաբիձեի, կառավարությունն այս առումով քննությունը ձախողեց, քանի որ համակեցության պատճառով նրան ցուցաբերվող ամբողջ օգնությունը նախընտրական գովազդ էր:
Կորոնավիրուսային իրավիճակի պատճառով պետությունը սեպտեմբերի 1-ից սկսեց 200 լարի օգնություն տրամադրել երեխաների համար: Մինչև 18 տարեկան դեռահասների սոցիալական աջակցության ծրագիրը կտևի մինչև դեկտեմբերի 1-ը: Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար: