Հասարակություն
Համաճարակի ընթացքում ստեղծած երազանքների այգին. Ինչո՞վ են զբաղվում մարդիկ
Կորոնավիրուսի համավարակի պատճառով, Վրաստանում հայտարարված արտակարգ դրության ժամանակաշրջանը մարդկանց մի մասն օգտագործեց խելամտորեն: Նրանք այս տեղաշարժի և կյանքի անսովոր կարգը նվիրեցին երազանքների իրականացմանը, որի համար նախկինում ծանրաբեռնված օրակարգի պատճառով ժամանակ չէին գտնում:
Ախալցիխեում ապրող Լոնդարիձեների ընտանիքը, համաճարագի ժամանակ հիմքից փոխեցին իրենց բակի տեսքը: Նախ նրանք պլանավորեցին, թե որտեղ կարելի է տնկել բույսեր, որտեղ ավելացնել քարեր, այնուհետև փուլ առ փուլ սկսեցին կառուցել երազանքների այգին: Քարերի միջև կոկիկ դասավորված տարատեսակ ծառերն ու ծաղիկներն արդեն ծաղկել են:Ավթանդիլ Լոնդարիձեն մասնագիտությամբ նկարիչ է: Բակը հիմնականում կառուցել է քարի և փայտի համադրությամբ: Բույսերի նոր տեսակների բազմացման համար հատկացրել են փոքր տարածք: Տան հետևի բակում ամբողջովին պտղատու ծառեր են:
Տարածքի մի մասը քարերով է ծածկված: Իսկ հսկայական քարերը զարդարել են բույսերով:
Լոնդարիձեների ընտանիքը գործը վերաբաշխել է: Ավթանդիլի կինը՝ Նանան խնամում է բույսերը, իսկ Ավթանդիլը՝ այգին:
«Ես աստղագուշակով Խոյ եմ ու բակ մտնելիս, պարտեզի մեջտեղում, կտեսնեք քարերից պատրաստված Խոյի գլուխը: Այգին արդեն քարերով է ծածկվել, նաև շատացրել եմ ծաղիկներն ու թփերը, բայց դեռ հնարավոր է տարբերել ուրվագիծը: Իմ կենդանակերպի ծառը թխկի է, և այդ պատճառով ես տնկեցի ճապոնական կարմիր և վրացական կանաչ թխկիներ: Պարտեզում ամենից շատ սիրում եմ հենց թխկին», - ասում է Ավթանդիլ Լոնդարիձեն:
Բակը զարդարված է տարատեսակ բույսերով: Կան նաև բամբուկի շատ տարբեր տեսակներ: Լոնդարիձեի բակում աճում է նաև ավանդական բամբուկի տեսակ՝ «Neire»-ն:
«Քարերը, որոնք զարդարում եմ դեկորացիայի համար, Ամբրոլաուրիից եմ բերել, դրանցից մի քանիսը սոսինձ-ցեմենտով եմ կպցնում իրար: Իսկ դեղին քարերը Նիչբիսիից եմ բերել»:
Հաճախ գետի ափին գեղեցիկ արմատներ ու ճյուղեր եմ փնտրում` այլ կոմպոզիցիա կազմելու համար: Իմ ստեղծած գեղեցկության հետ շատ է համապատասխանում: Ապագայում ամբողջովին ծաղիկներ կլինեն: Դեռ շատ աշխատանք ունեմ անելու և պատրաստվում եմ այս ամենը աստիճանաբար էլ ավելի գեղեցկացնել»:
Գրեթե ամեն օր նրանց բակում ավելանում են նոր բույսեր և ծաղիկներ: Տարածքը օրեց օր դասավորվում և զարդարվում է փայտե նյութերով ու քարերով:
«Այն ամենը, ինչ մենք արել ենք, կորոնավիրուսի շնորհիվ է, երկար ժամանակ ցանկանում էինք այգին այսպես գեղեցկացնել, բայց ազատ ժամանակ չունեինք», - ասում է Նանա Չիտաձեն:
Նանայի խոսքով, շատերը հետաքրքրված են իրենց բակով: Տնային տնտեսուհին հպարտությանբ նշում է, որ այցելուներից շատերը հաճելի զարմանքը չեն կարող թաքցնել:
Լոնդարիձեների ընտանիքը ցանկանում է էլ ավելի գեղեցիկ դարձնել պարտեզն: Մտածում են քարի վրա նոր բույսեր ավելացնելու և տարատեսակ հետաքրքիր և անսովոր առարկաներ ստեղծելու մասին: Հաջորդ տարի պարտեզի ամբողջ մասը ծածկվելու է բացառիկ բույսերով: Բացի այդ, այգին զարդարվելու է նաև պատի նկարներով:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
გააზიარეთ :