Հասարակություն
Ինչ են պատմում կորոնավիրուսի մասին Սամցխե-Ջավախքում ապաքինված անձինք
Ախալցիխեի նկարչական դպրոցի ուսուցիչը նրանցից մեկն է, ով ապաքինվել է կորոնավիրուսից: COVID 19–ով Լելա Փերաձեի ընտանիքում վարակվել է երեք անդամ:

Կասկածելի ախտանշանները ի սկզբանե նկատվել է երեխաներից մեկի մոտ, այդ իսկ պատճառով մայրը կարծում է, որ վարակման աղբյուրը դպրոցն է: Շուտով նախանշաններ նկատվեցին նաև երկրորդ երեխայի մոտ, և ապա Լելան էլ վարակվեց:

Թեթև ախտանշանների պատճառով ընտանիքը բուժվում էր տանը: Արդեն ապաքինված պացիենտն ասում է, որ նրանց համար այս ժամանակահատվածը այդքան էլ դժվարին չէր: Կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններից ունեին միայն ջերմություն, հետևաբար վարակը հեշտությանբ հաղթահարեց:

Ըստ Լելա Փերաձեի, դժվար է մինչև հասկանալը, որ կորոնավիրուս ունես և ստիպված ես որոշ ժամանակահատված համակերպվել վարակի հետ ապրուստին: Ասում է, որ կարևորը պանիկային չտրվելն է:

«Այդ ժամանակ կատևոր է անել այնպիսի բաներ, ինչը կհանդարտեցնի և կհանգստացնի մեզ»,- ասում է կորոնավիրուսը հաղթահարող կինը:

Կորոնավիրուսից ապաքինվեց Ախալցիխեի ատամնաբուժարաններից մեկի մենեջերը: Լելա Բլիաձեն ընտանիքի երկու անդամների հետ վիրուսային ինֆեկցիան հաղթահարել է տանը, քանի որ նույնպես ունեցել են թեթև կարգի վարակ: Նրանց դեպքում էլ կասկածելի ախտանշանները սկզբում նկատել են երեխայի մոտ, իսկ հետո ամուսինների:

Ապաքինված պացիենտը «9-րդ ալիքի» հետ հարցազրույցում պատմում է, որ այն ժամանակաշրջանում, երբ տանը պայքարում էին վիրուսի դեմ, երկու ամենակարևոր հանձնարարություններն են պաշտպանել՝ ստանում էին մեծ քանակությամբ հեղուկ և պարապում էին:

Ըստ Լելա Բլիաձեի, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո բավականին լավ էին զգում իրենց:

«Բացի նրանից, որ հեղուկ ընդունելուց և պարապելուց ես ինձ լավ էի զգում, վարակվածն այդ ժամանակ մտածում է այլ ուղղություններով, խուսափելով սթրեսային իրավիճակից»
,- ասում է երիտասարդ կինը:

Նիկա Բեգիշվիլին ևս Ախալցիխեում առողջացած անձանցից մեկն է: Նա այմ իր փորձը կիսում է այլ քաղաքացիների հետ և խոտհուրդ է տալիս, թե ինչպես պետք է ընդունեն կորոնավիրուսն ու հեշտությամբ հաղթահարեն: Ըստ նրա, վարակման ընթացքում շատ կարևոր է մարդու տրամադրվածությունը: Նա չպետք է փակվի իր իսկ մտքերում:

Նիկա Բեգիշվիլին տարբերվող ախտանշաններ չի ունեցել: Վարակը նրա մոտ սկսվել է ցածր ջերմություններով և շուտով կորցրել է համի ու հոտի զգացողությունը:

Կորոնավիրուսից ապաքինվածը համարում է, որ COVID 19 սարսափելի վիրուս չէ և տան պայմաններում բոլոր անձինք կարող են բուժվել, եթե իհարկե վարակը զարգանում է թեթև կարգով:

Ըստ փորձագետների, Կովիդ19-ը տարբեր մարդու մոտ տարբեր կերպ է զարգանում և ապա գործում:

Վարակվածներից շատերի մոտ այս առաջ է գալիս չափավոր ծանրության կարգով և նրանց ապաքինումը տեղի է ունենում առանց հոսպիտալացման: Իսկ այն դեպքում, երբ լուրջ ախտանշաններ են ի հայտ գալիս, հարկավոր է ժամանակին դիմել համապատասխան քայլերի:

Առողջապահության նախարարության խորհրդատվության համաձայն, թեթև ախտանշաններ ունեցող մարդիկ, ովքեր առողջ են, պետք է ստուգվեն և ապա բուժվեն տանը:

Փորձագետների տեղեկության համաձայն, վարակվելուց հետո, մինչև ախտանշանների նկատելն անցնում է 5-6 օր, բայց այս ժամանակաշրջանը կարող է շարունակվել մինչև 14 օր:

Նոյեմբերի 23-ին, Սամցւխե-Ջավախքում կորոնավիրուսի 45 նոր դեպք է գրանցվել և վարակվածների ընդհանուր քանական այս փուլում կազմում է 1 731: Covid19-ի ախտորոշմամբ մահացել է 16 բնակիչ:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
| Print |