Հասարակություն
4000 լարի հայրենիք վերադարձողների համար
Հայրենիքից և ընտանիքից հեռու գտնվելը ցավալի իրականություն է արտագաղթի դիմող անձանց համար: Չնայած սրան, իրենց հարազատների համար ապահով կյանք ստեղծելու համար նրանք այնուամենայնիվ մեկնում տարբեր երկրներ: Կորոնավիրուսը լրացուցիչ խնդիրներ ստեղծեց իրենց զոհաբերող մարդկանց համար: Արդեն երկրորդ անգամ, համաճարակի նոր ալիքի պատճառով, նրանց մի մասը կրկին մնաց առանց աշխատանքի:

Մաիա Գիգոլաշվիլին տաս տարի է, ինչ գտնվում է արտերկրում: Նա ասում է, երկար տարիների ընթացքում, նա և իր ընտանիքը այսքան դժվար ժամանակաշրջան չեն հիշում: Կորոնապանդեմիայի պատճառով կինն արդեն մի քանի ամիս է, ինչ չի աշխատում: Թուրքիայում կարանտին հայտարարելուց հետո բոլոր ռեստորանները փակվեցին: Էմիգրանտները, ովքեր աշխատում էին սննդի կետերում, մնացին առանց աշխատանքի:

«Այն գումարը, որը հավաքել էի ամբողջ տարվա ընթացքում, հերիքում է միայն բնակարանի վարձը վճարելու համար: Բավական բարդ է էմիգրանտի համար, օտար երկրում ապրելը, բայց հատկապես բարդ հանդիսացավ հիմա, երբ ամեն ինչ փակված է: Բոլորը կորցրել են աշխատանքները: Դժվարանում եմ վճարել կոմունալ պարտավորություններս, բոլոր այստեղ գտնվող Վրաստանի քաղաքացիները վարձով են ապրում: Վարձը, սնունդը, կոմունալ վճարումները – այս ամենը կապված է մեծ գումարների հետ: Ծանր իրավիճակում ենք, ընտանիքներիս գումար ուղարկել չենք կարող: Գլխավոր խնդիրն այն է, որ ոչ էլ Վրաստան կարող ենք վերադառնալ, քանի որ փաստաթղթերս հանձնել եմ, իսկ համաճարակի պատճառով պատասխանները մինչ այժմ պատրաստ չեն, իսկ երկիրը լքելու իրավունք չունեմ»,- ասում է Մաիա Գիգոլաշվիլին:

Դժվար իրավիճակում է գտնվում նաեւ Մաիա Զեդգինիձեն, ով 4 տարի առաջ Ախալցիխեից մեկնել էր Իսրայել: Բավական ծանրաբեռնված գրաֆիկն այժմ արմատապես փոխվել է: Երկրում սահմանված սահմանափակումների պատճառով, հյուրանոցը, որտեղ աշխատում էր կինը, փակվեց: Նա ելք գտնել չի կարող:

«Բավական բարդ վիճակ էր երկրում: Համաճարակ հայտարարելուց հետո փակվեցին հյուրանոցների, սննդի կետերն ու մարզադահլիճները: Էմիգրանտներից շատերը մնացին գործազուրկ: Հայտնվեցինք շատ ծանր իրավիճակում, քանի որ աշխատավարձ չունենք: Մեզ համար այստեղ ոչ մի օգնություն չկա: Չգիտենք, որքան կշարունակվի այս դրությունը, վատ իրավիճակում ենք»,- նշում է Մաիա Զեդգինիձեն:

Եթե կորոնավիրուսային ժամանակաշրջանում այլ երկրներում գտնվող վրացի էմիգրանտներին օտար երկիրը չի օգնում, ապա Վրաստանի կառավարությունը հայտարարում է որոշակի աջակցություն հայրենիք վերադարձող միգրանտների համար: Մասնավորապես, 19 աշակերտ արդեն ապահովվել է համակարգչով, որպեսզի դպրոցական հասակի միգրանտները անխափան ներգրավվեն հեռավար ուսուցման գործընթացում:

Բացի այդ, կառավարությունը մինչև 4000 լարի դրամաշնորհներ է հատկացրել արտագաղթից վերադարձող Վրաստանի քաղաքացիներին `եկամուտի աղբյուր ունենալու և գործ գտնելու հարցում աջակցության համար: 125 վերադարձած միգրանտներն ընտրվել են հատուկ հանձնաժողովի կողմից `նախապես սահմանված չափանիշներով:

Նրանք նաև ստացան սարքավորումներ և գործիքներ: Միգրանտներն իրենք են ընտրել գույքագրումը, որն անհրաժեշտ է իրենց գործունեությունը սկսելու կամ ընդլայնելու համար:

«Վերաինտեգրման աջակցության պետական ծրագիրը, բացի եկամուտի նախագծերը ֆինանսավորելուց, ապահովում է մասնագիտական կրթություն, բժշկական օգնություն և ժամանակավոր բնակարանային ապահովում», - ասված է գործակալության հայտարարության մեջ:
Վրաստան վերադարձող միգրանտների վերաինտեգրման աջակցությունն Վրաստանի կառավարությունն իրականացնում է 2015 թվականից: «Փախստականների, էկո-միգրանտների և կենսապահովման աղբյուրներով ապահովման գործակալությունը» 2020 թվականից իրականացնում է ծրագիրը, որի նպատակն է Վրաստանի քաղաքացիների վերաինտեգրումը հասարակության մեջ: Վերաինտեգրման ծրագրից օգտվող խումբը այն անձինք են, ովքեր.

• մեկ տարուց ավելի անօրինական կերպով գտնվել են արտերկրում, կամ դիմել են արտերկրում ապաստան ստանալու խնդրանքով կամ ապաստան են ստացել.

• Հայրենիք վերադառնալուց հետո մեկ տարվա ընթացքում նրանք դիմել են գործակալությանը ՝ «Վրաստան վերադարձած միգրանտների վերաինտեգրման աջակցության» պետական ծրագրում ընդգրկելու համար:

Պետության այս առաջարկը անբարենպաստ է էմիգրանտներից շատերի համար: Արտերկրում աշխատողներն ասում են, որ այս նախագծերը չեն ապահովի նրանց ապագան: Այդ պատճառով նախընտրում են մնալ արտերկրում և ծանր ֆիզիկական աշխատանքի միջոցով աջակցել Վրաստանում ապրող իրենց ընտանիքներին: Նրանցից մեկը Էկա Ծիկլաուրին է, ով հինգ տարի է ՝ ինչ հայրենիքում չէ: Արտագաղթողը վերջին մեկ տարվա ընթացքում չի կարողացել գումար ուղարկել իր ընտանիքին: Կորոնապանդեմիան սկսվելուն հետո նա գործազուրկ է:

«Վախենում եմ վերադառնալ Վրասրան, որ գամ, գիտեմ, որ կմնամ առանց աշխատանքի: Ինչով կերակեմ երեխաներիս, ինձ էլ հաճելի չէ հայրենիքից հեռու գտնվելը, ուղակի Վրաստանում 1000 լարիանոց աշխատավարձ ունենալը բարդ է: Բոլոր արտագաղթողները վախենում են գնալ Վրաստան: Պետության կողմից այս առաջարկը շատ քիչ է, ինչպե՞ս ապրենք 4000 լարիով:Ոչ ոքի գումարը չեմ ուզում, նախընտրում եմ ինքս աշխատել և ունենալ լավ աշխատավարձ, ուզում եմ ունենալ եկամուտ, որ կարողանամ ապահովել իմ ընտանիքի բարեկեցությունը»,- ասում է Էկա Ծիկլաուրին:

Բոլոր երկրներում, որտեղ Վրաստանի քաղաքացիները հաճախ անօրինական են մնում և աշխատում, տնտեսական իրավիճակը բարդ է: Համաճարակի և կորցրած աշխատանքի պատճառով արտագաղթածների ընտանիքներից շատերը վերջին մեկ տարվա ընթացքում Վրաստանում գումար չեն ստացել: Չնայած սրան, արտերկիր մեկնած քաղաքացիները չեն շտապում վերադառնալ հայրենիք և հույս ունեն, որ գարնանը համաճարակային իրավիճակը կբարելավվի, և նրանք կվերսկսեն աշխատանքը: Նրանք, հայրենիքից հեռու ընտանիքների եկամուտի հիմնական աղբյուրներն են:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
| Print |