Հասարակություն
Երեք օր է, փողոցում կանգնած ենք. Վարորդները խնդրում են թույլ տալ շարունակել ճանապարհը
Ախալցիխեի մուտքի մոտ, երրորդ օրն է, ինչ բեռնատարերը կանգնած են: Մոտ 100 բեռնատարերի վարորդներ սպասում են Նինոծմինդա-Ախալքալաքի ուղղությամբ երթևեկելու իրավունքին: Նրանք բեռը տեղափոխում են հարևան պետություններ, իսկ իրավապահները թույլ չեն տալիս ուղևորվել դեպի Թուրքիայի և Հայաստանի սահմաններ: Վարորդներն ասում են, որ հստակ պատճառ չգիտեն, իսկ ոստիկանները վստահեցնում են, որ դեպի սահման տանող ճանապարհները փակ են մերկասառույցի պատճառով: 

Ըստ վարորդների, նրանց փաստաթղթերի ժամկետները կլանան, ուստի ժամանակին պետք է հատեն սահմանը: Հակառակ դեպքում հնարավոր է, սահմանին տուգանեն: 

Ճանապարհների վարչության տվյալներով ՝ Ախալքալաք-Կարծախի միջազգային նշանակության մայրուղում իրականացվող մաքրման աշխատանքների արդյունքում փետրվարի 18-ից երթևեկությունն ազատ կլինի բոլոր տեսակի տրանսպորտների համար: Այստեղից ելնելով, Ներքին Գործերի Նախարարությանը դիմեցինք հարցով, թե ինչու՞ չեն թույլատրում բեռնատարների վարորդներին տեղաշարժվել:

Հաստատությունում ասում են, որ պատճառը ճանապարհատրանպորտային պատահարներից կանխարգելումն է: Թե երբ կտրվի վարորդներին տեղաշարժվելու իրավունք, ՆԳՆ-ում դեռ չգիտեն:

| Print |