Հասարակություն
Տատիկները, ծնողի հոգսով
Փակ դպրոցների և մանկապարտեզների պատճառով, ծնողները կանգնեցին մեկ այլ խոչընդոտի առջև. Ով կվերահսկի երեխաներին, մինչ նրանք աշխատում էին: Երեխաների դաստիարակության պատասխանատվությունը կրում էին տատիկները:
Սանդրոն սիրում է խաղալ խնձորներով: Մուլտֆիլմեր դիտել և տարօրինակ կոնստրուկցիաներ հավաքել: Երկուսուկես տարեկան տղայի հետաքրքրությունները առավելապես հայտնի են նրա տատիկին: Գալինա Մաղրաձեն 70 տարեկան է: Երկու թոռներից հետո նա թոռների երեխաներին է մեծացնում:
Կորոնավիրուսը գլխիվայր շրջեց ընտանիքի ծրագրերը: Սանդրոին մանկապարտեզ ըննդունել էին անցյալ տարվա սեպտեմբերին, մինչ Գալինա տատիկը պատրաստվում էր դաստիարակել իր կրտսեր թոռանը ՝ նորածին Մաքսիմեին: Մանկապարտեզը փակվելուց հետո Սանդրոյի մասին հոգ տանելը կրկին մնաց մեծ տատի ուսերին:
«Առավոտյան ժամը 10-ին բերում են, ամբողջ օրը ինձ մոտ է, ուտում ենք, խաղում, անպայման զբոսնում, պարապում ենք: Երեկոյան, աշխատանքից հետո ծնողները գալիս և երեխային տուն են տանում: Մնում եմ մենակ, երբ տանում են, շատ եմ կարոտում»:
Նախքան Սանդրոյի գալը, Գալինան պետք է հասցնի պատրաստել կերակուր, կարգի բերել տունն ու ավարտել բոլոր գործերը:
«Երբ երեխային բերում են, անգամ մեկ րոպեով մենակ թողնել չեմ կարող: Շատ չարաճճի է, միանգամից վազում է դեպի փողոց»:
Սանդրոն 7 ամսեկան էր, երբ նրա մայրը՝ Սոփոն վերադարձավ աշխատանքի և երեխային թողեց տատիկի մոտ: Հոգնում է, բայց ասում, որ սիրում է այս գործը: Գալինա Մաղրաձեն սիրում է շփվել թոռնիկների հետ, սա է պատճառը, որ մի ժամանակ աշխատում էր որպես դայակ:
«Մեծացրել եմ 16 երեխա, ոմանք ինձ մոտ էին մեկ ամսեկան հասակից: Որոշ ընտանիքներում մեծացրել եմ երկու երեխա: Հիմա իմ երեխաներին եմ խնամում: Ծնողները աշխատելուց գոհ էին մնում, ես ել իմ գործից»:
Գալինա Մաղրաձեի տանը մնացինք մոտ մեկ ժամ: Այս ընթացքում Սանդրոն վազվզում էր, խառնում իրերը, խաղում, ջուր թափում, ամսաթերթերի թերթերը պատառոտում:
«Ի՞նչ է սա»- իր համար ցանկացած անծանոթ առարկայի մասին հարցնում է տատիկին, նա էլ հանգիստ պատասխանում է:
«Եթե ոչ աղջկաս, ապա ու՞մ եմ օգնելու: Երիտասարդները աշխատում են, ինչ անեն: Ես շատ եմ սիրում երեխաներին, նրանց հետ զբաղվում եմ»:
Եթե կորոնավիրուսը կրկին չխանգարի ծրագրերը, ընտանիքը մտադիր է Սանդրոյին վերադարձնել մանկապարտեզ: 70-ամյա Գալինան հոգ կտանի իր երկրորդ թոռան մասին: Սոֆին կգնա աշխատանքի, և հինգ ամիս Մաքսիմեն կմնա իր մեծ տատիկի մոտ:
«Եթե մանկապարտեզները կրկին փակեն և Սանդրոն մնա տանը, երկուսին էլ կխնամեմ, ինչ անեմ: Կարևորն այն է, որ Սանդրոն ինձ վստահի: Երկրորդ թոռնուհուս՝ Սոֆիի քրոջը միշտ ասում եմ, որ շուտ ամուսնանա, քանի կարող եմ, նրա երեխաներին ել կխնամեմ»:
Ախալցխեում, նույն թաղամասում է բնակվում նաև Ջուլիետա Ինասարիձեն, ով ունի չորս թոռներ: Երկուսը աշակերտներ են, մեկը՝ մանկապարտեզ է հաճախում, իսկ կրտսերը՝ 8 ամեսկան է: Համաճարակի պատճառով, հիմա տատիկը և թոռները միասին էլ ավելի երկար ժամանակ են անցկացնում:
«Հաճախ կարդում եմ գրականումթյուն, պատմում եմ պատմություններ: Հաճախ եմ զբաղեցնում այնպիսի խաղերով, որտեղ հաղթող է ճանաչվում»:
Համաճարակից առաջ Ինասարիձեների ընտանիքում ժամանակն այլ կերպ էր բաժանվում: Այն օրերին, երբ ծնողներն աշխատում էին, երեխաներին խնամում էր տատիկը:
«Մինչ համաճարակը, երբ նրանց ծնողները աշխատում էին, առավոտվանից գործերս դասավորում էի: Երեխաների համար հագուստ էի պատրաստում, կերակրում և տանում դպրոց կամ մանկապարտեզ»:

Մինչ կորոնավիրուսի համաճարակը կփոխեր Ինասարիձների առօրյան, Ջուլիետա տատիկը ժամանակը տրամադրում էին տնային գործերին: Երբ թոռները տուն էին վերադառնում, հիմնականում հանում էր դուրս, զբոսնելու բնության գրկվում կամ մարզադաշտում մարզվելու համար:
«Թոշակառու եմ, հետևաբար համարվում եմ ռիսկ-խմբի ներկայացուցիչ: Նախկինում հաճախ էի դուրս գալիս հարևաններիս կամ բարեկամներիս հետ: Իսկ հիմա հարևաններիս հետ շփվում եմ պատշգամբից, իսկ բարեկամներիս՝ հեռախոսով»,- ասում է Ջուլիետա Ինասարիձեն:
Երբ խոսքը վերաբերում է թոռների դաստիարակությանը, տատիկն ու պապիկը իրենց սեփական ցանկություններն ու հետաքրքրությունները համարում են երկրորդական: Երեխաները փոքրիկ գիտնականներ են, որոնց համար աշխարհը ընկալելու գործընթացն առավել հետաքրքիր է և այս գործընթացում նրանց հաճախ առաջնորդում են տատիկ-պապիկները: