Հասարակություն
Զբոսաշրջիկ սեփական երկրում- «Աբուլի» համաճարակային ծրագրերը
Երբ ներքևից նայում ես լեռնային համակարգին, երբ սիրտդ սկսում է արագ բաբախել, ուզում ես զգացմունքներով կիսվել մյուսների հետ: Ցույց տալ ուրիշներին այն, ինչ դու ես տեսնում, զգացնել այն, ինչ դու ես զգում: Ոմանց համար այս ցանկությունն այնքան ուժգին է, որ երազանքը դառնում է գործ, իսկ պատմածը-իրականություն:

«Նայում ենք, թե ինչպես է Ռիոնի գետը սահում Կոլխեթիի երկայնքով, երևում է հանդարտ ծովը, որի վրա լուսինն իր շողերով արծաթափայլ ճանապարհ է գցում դեպի հորիզոն, մեր աչքերի դեմ սփռված է Կովկասը իր ողջ գեղեցկությամբ, գագաթները կարծես մեր ձեռքերում են, արևելքում սպիտակ լեռն է, հարավում Աբուլ-Սամսարի լեռնաշղթան, Արեւմուտքում Աջարիան, իր լեռնային բնույթով, մեր առջև բացվում է 360 աստիճանային համայնապատկեր չորս շրջաններից»,- Մեսխեթի լեռնաշղթայի ամենաբարձր կետն այսպես է նկարագրում Ալեքսի Գրիգալաշվիլին: Բազմաթիվ գագաթներ նվաճած մարդը «թագավորի աղբյուրը» հայտնաբերել է վերջերս:

«Ի ամոթ ինձ, թագավորի աղբյուրն հայնաբերել եմ մի քանի տարի առաջ: Այնտեղ այնպիսի տեսարաններ գտա ու այնպիսի տպավորություններով վերադարձա ... Վրաստանում նման շատ բնանկարներ չունենք և ուզում եմ, որ էլ ավելի շատերը ճանաչեն և վայելեն այս տեսարանը»:

Ալեքսին «ուզում եմ»-ը դարձրեց «կարող եմ»: Ստեղծեց ակումբ, Վրաստանում ճանապարհորդությունների և արշավների փորձը սկսեց կիսել իր նման հետաքրքրասեր անձանց հետ: Արկածների սիրահարները ուղևորվեցին ճանապարհորդության և անմոռանալի տպավորություններով, ապահով տուն վերադարձան:

Նրանց համար, ովքեր չեն կարող արշավել, բայց ցանկանում են տեսնել Վրաստանի լեռնային շրջանները, կազմակերպել են վիրտուալ էքսկուրսիա: Շրջագայությունից վերադառնալուց հետո Ալեքսը գրառումներ է անում և վերբեռնում դրանք սոցիալական ցանցերում լուսանկարների հետ միասին:

«Դեռ փորձում էինք մագլցել վերև, երբ ամենուրեք պատվեց մառախուղով, թափվեց լեռան ցուրտ անձրևը: Հանգիստ բարձրանում էինք վերև, իսկ անձրևն աստիճանաբար գրոհում էր, շարժումն էլ ավելի բարդացնելով: Մոտ մեկ ժամ պայքարում էր, հետո հասկացավ, թե ինչպիսի համառությանբ էինք առաջ շարժվում, նահանջեց, ազատեց ճանապարհը: Որոշ ժամանակ անց, անհետացավ նաև մառախուղը, և մեր դիմաց բացվեց գեղեցիկ բնանկարը:

Ի զարմանս ինձ, 5 ժամում արդեն «Սաբերծե ճամբարում» էինք: Տեղավորվեցինք, բացեցինք վրանները, թաց հագուստը փռեցինք պարանների վրա, հավաքվեցինք վրաններում և սկսեցինք պատրաստվել ընթրիքին: Եթե հավատանք մեր ճամբարային ընկերներին, կյանքում երբեք չէին համտեսել նման համեղ դաշիրակ»,- նկարագրում է Ալեքսին Կազբեգի երկնաքար բարձրանալը:

2020 թվականի ամռանը՝ այն ժամանակ, երբ զբոսաշրջության արդյունաբերությունը փորձում էր դուրս գալ կորոնավիրուսի հարուցած ցնցումից և հաշվարկում էր համաճարակի պատճառած վնասը, լեռնային տուրիզմի սիրահար՝ 39-ամյա մի մարդ բնակչությանն առաջարկեց ճանապարհորդել երկրի ներսում: Չնայած, ընկերների հետ տուրիստական երթուղիներ կազմելը սկսեց նախքան աշխարհը կիմանար կորոնավիրուսի մասին:

Տարածաշրջանում ճանապարհորդների և ուղեգնացների առաջին ակումբ՝ «Աբուլը» հիմնադրվել է 2021 թվականի հունվարի 31-ին: Առաջին շրջագայությունը տեղի ունեցավ գարնանը: Այն ժամանակ նրանք դեռ չգիտեին, որ մարտի վերջին երկրում ոչ միայն զբոսաշրջային գործունեությունը, այլև բոլորը և ամեն ինչ կդադարեցվեր:

Տուրիստական ընկերություն հիմնելուց առաջ, շատ ճանապարհորդեց, շրջեց գրեթե ամբողջ Վրաստանում, բարձրացավ մի քանի գագաթներ: Տպավորությունների հետքերով, որոշեց իր աչքով տեսածը դարձնել տեսանելի նաև ուրիշների համար:

«Ակումբ ստեղծելու գաղափար ունեի վաղուց, բայց վստահ չէի, որ կարդարացվեր: Ես ամբողջ կյանքում ճանապարհորդում եմ, քայլում, արշավում, ուզում էի ուրիշներին էլ փոխանցել հույզերը, որոնք ես եմ զգացել»:

Հույզերն արտահայտելու հնարավորություն տրվեց կազմակերպած առաջին ճանապարհորդության չեղարկումից երեք ամիս հետո: Երկրում համաճարակային իրավիճակի կայունացումից անմիջապես հետո, «Աբուլը» հունիսի 20-ին դեպի Ստեփանծմինդա (Կազբեգի) նշանակեց առաջին ուղղությունը: Վերադարձի ճանապարհին շրջագայության մասնակիցների ուսապարկերը լի էին հիշարժան հուշանվերներով և դրական տպավորություններով: Ալեքսը հասկացավ, որ ճիշտ ուղու վրա է:

«Չնայած համաճարակին, զգալի հետաքրքրություն է առաջացել տարածաշրջանում: Այս տարի մենք աճել ենք, առաջադիմել: Բացի սիրված վայրերից, փորձում ենք ծանոթանալ նոր վայրերի հետ և տիրապետել դրանց: Օրինակ, Թրիալայի լճերը, Աբուլի գագաթը և այլն: Մեր տարածաշրջանը (Սամցխե-Ջավախքը) փոքր է, բայց ներուժն այնքան մեծ է, որ մարդիկ կգան մեզ այցելելու»:


Երթուղին պլանավորելուց առաջ, նա նախ ինքն է այցելում այն վայրերը, հաճախ ՝ կնոջ և ընկերների հետ: Նա ուսումնասիրում է բոլոր մանրամասները և շրջագայության մասին հայտարարում միայն «հետախուզական» շրջանցումից հետո:

«Մենք փորձում ենք հաշվի առնել բոլոր նրբությունները: Լոգարանը, սննդի կետերը, տեսարժան վայրերը, որոնք ուզում ենք տեսնել, կարող են բաց չլինել, մենք մանրամասն ուսումնասիրում ենք այս ամենը: Կան տեղեր, որտեղ մենք վաղուց չենք եղել, մենք նախօրոք ենք գնում, առանց նախնական ուսումնասիրության շրջագայություն չենք կազմակերպում»:

Շրջագայության ծրագրման, կազմակերոման և իրականացման հարցում օգնում են ընկերները: Ալեքսին իր շուրջը հավաքեց պատմաբաններին, ուղեցույցներին, ռազմական պատմության հանրության ներկայացուցիչներին և սկսեց տարածել օտար հուշարձանները տարածաշրջանում: Նրանք կարծում են, որ Սամցխե-Ջավախքը զբոսաշրջիկի համար օտար հողամաս է, ուստի հնարավոր է զարգացնել այս բիզնեսը բոլոր ուղղություններով:

Ալեքսի Գրիգալաշվիլին ակումբի անվանման շուրջ երկար չի տատանվել: Ախալքալաքում ՝ Սամսարի լեռնաշղթայի վրա գտնվում է Հարավային Վրաստանի ամենաբարձր գագաթը՝ հանգած հրաբխային լեռ Աբուլը, որի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 3 305 մետր: Ակումբի ստեղծման և զարգացման ուղին նույն բարդության էր, ինչ Աբուլ լեռան հետիոտային արահետը: Ալեքսի տուրիստական կազմակերպությունը նույն նպատակներն ունի, ինչ Աբուլ լեռան կարգավիճակը ՝ տարածաշրջանի ամենաբարձր գագաթը:

«Աբուլի լեռնագագաթը հայտնի չէ ոչ միայն տարածաշրջանից դուրս, այլեւ Սամցխե-Ջավախեթիում: Դեպք եմ հիշում, երբ Ախալցիխեում հարցրել են, թե ինչպես է վերծանվում Աբուլ բառը: Նույնիսկ եթե, օրինակ, մարդը ինչ-որ տեղ տեսնում է «Աբուլ» մակագրությունը, նա հետաքրքրվում է և տեղեկանում մեր տարածաշրջանի մասին»:

Աբուլիի հետագա ծրագրերը նույնքան պատվախնդիր են, որքան համաճարակի ժամանակ գործունեության սկիզբն էր: Տարածաշրջանի ռեսուրսներից ելնելով, հարավային Վրաստանում կարելի է զարգացնել արշավային, արկածային, էքստրեմալ, գինու, ագրո, էկո տուրիզմը:

«Դեռ փոքր ենք, նոր ենք ոտքի կանգնել և տատանվում ենք: Չնայած սրան, ունենք մեծ ծրագրեր: Սկսեցինք տարածաշրջանից արտագնա տուրիզմը: Բացի այդ, վայրեր ենք յուրացնում տարածաշրջանում: Ցանկանում ենք տարածաշրջանը ներկայացնել մնացած Վրաստանին: Համաճարակի ավարտից հետո նախատեսում ենք ընդլայնվել ունենալ Հայաստանի, Թուրքիայի և Բաքվի ուղղությամբ: Միևնույն ժամանակ, աշխատում ենք ներգնա տուրիզմի ուղղությամբ, որպեսզի կարողանանք մեր տարածաշրջանն առաջարկել նաև օտարերկրացիներին»:

Մեկ ամյա «Աբուլի» պատմության մեջ արդեն կա ավելի քան 20 շրջագայություն: Ստեփանծմինդա, Դաշբաշի կիրճ, Գոմիսմթա, Ձամայի կիրճ, Սվանեթի, Ճիաթուրա, Խեվսուրեթի, Մետեո, Դավիթ Գարեջի – բացի հայտնի և պահանջվող վայրերից, տեղացի ճանապարհորդները հրավիրվում են Սամցխե-Ջավախքի «անծանոթ» վայրեր: Ալեքսն ու իր ընկերները, Սամցխե-Ջավախքի համայնապատկերային և խորհրդավոր տեսարժան վայրերով նախատեսում են զարմացնել նաև օտարերկրյա այցելուներին:
| Print |
თეგები: Աբուլ / ակումբ / Կովկասը /