Հասարակություն
Ինչու՞ փոքրամասնությունները տեղեկություն չունեն պատվաստանյութի մասին
Սամցխե-Ջավախքում բնակվող 160.000 բնակիչներից ավելի քան 81 հազարը հայեր են: Ըստ «Գեոստատ» -ի, հայ համայնքի 71.5% -ը չի տիրապետում պետական լեզվին, մինչդեռ պատվաստումների համար անհրաժեշտ գրանցումը հասանելի է միայն վրացերեն և անգլերեն լեզուներով: Պատվաստումների ամենացածր ցուցանիշը էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում է: Պատվաստումներից հրաժարվելու հիմնական պատճառ համարվում է վախն ու պատվաստանյութի վերաբերյալ տեղեկատվության պակասը: Պատճառներին ավելանում է նաև ռուսական քարոզչությունը, որի դեմ պետությունը չունի արդյունավետ ռազմավարություն:

«Չեմ վստահում» - պատվաստումների մասին այսպես սկսում է խոսել Հարություն Օվակիմյանը: 42 -ամյա Հարությունն Ախալցիխեի կենտրոնում ունի կոշիկի արհեստանոց, որտեղ օրական շփվում է մոտ 20 մարդու հետ: Չնայած նրան, որ կորոնավիրուսով վարակվելու վտանգը մեծ է, նա չի պատրաստվում պատվաստվել: Տեղեկացված է համաճարակի և երկրում տիրող դժվարին համաճարակի մասին, բայց չգիտի կամ չի էլ հետաքրքրվում, թե որ պատվաստանյութն է հասանելի երկրում:

«Չեմ կարծում, որ սինթետիկ պատվաստանյութերն արդյունավետ չեն: Չգիտեմ, թե ինչ է պարունակում այս պատվաստանյութը, ուստի չեմ կարող որոշում կայացնել: Մենք հեռուստացույց ենք դիտում, գիտեմ, թե ինչ է կատարվում երկրում, բայց չգիտեմ, թե ինչ է այն պարունակում և ինչ կողմնակի բարդություններ կհետևեն: Գիտենք, որ նրանք, ովքեր ալերգիկ են, չեն կարող պատվաստվել, իսկ ես մի փոքր ալերգիկ եմ»:

«Իմ պատվաստանյութը սխտորն է և օղին», - զրույցին միանում է Հարությունի ընկերը: Նա նույնպես չի պատրաստվում պատվաստվել: Նորայր Մալխասյանը կարծում է, որ COVID-19- ը պատահաբար չի հայտնվել երկու տարի առաջ, և որ այն «համաշխարհային քաղաքականության մաս է»: Ախալցխացի տղամարդու մոտ կասկածն առաջացել է պատվաստվածների վարակի դեպքերի շնորհիվ: Նա տարակուսվում է նաև գիտնականների կողմից պատվաստանյութի մշակման կարճ ժամանակի պատճառով:

«Հարևանս մեկ ամիս առաջ պատվաստվեց «Պֆայզերով», հիմա հիվանդացել է: 4-5 ամիս հետո հնարավոր է, կրկին կորոնավիրուսով վարակվի: Իսկ հիմա մեկ ամիս է անցել, ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ անարդունավետ է: Ամենապրիմիտիվ դեղորայքի մշակման համար աշխատում են 3-4 տարի, դրանից հետո միայն հանում վաճառքի: Այդ ինչպես պատահեց, որ այսքան կարճ ժամանակահատվածում, այսքան լուրջ դեղորայքը, ինչպիսին է պատվաստանյութը, մեկ տարում պատվաստվեց: Օրինակ՝ Ցիտրամոնը, ստուգվել է մկների վրա, երկար ժամանակ է մշակվել ու ստուգվել»:

Նորայր Մալխասյանը, այնպես ինչպես ամբողջ աշխարհը, երկու տարի է ապրում է սահմանափակումներով: Ի տարբերություն էթնիկ հայերի, նա վիրուսի և համաճարակների դեմ պայքարում գիտական առաջընթացների մասին տեղեկատվություն միայն ռուսական հեռուստաալիքներից չի ստանում: Ասում է, որ հետևում է նաև արևմտյան լրատվամիջոցներին: Նրա թերահավատությունը պայմանավորված էր վիրուսի շուրջ տարածված ապատեղեկատվությամբ:

«Դիտում եմ ամերիկյան և եվրոպական՝ CNN, BBC ալիքները: Շատ նորություններ են կարդում ինտերնետում, և եթե ուշադիր կարդաք, տեղեկատվությունները միմյանց չեն համընկնում: Եթե համեմատենք, մեկը լրիվ այլ բան է գրում, մյուսը ՝ բոլորովին այլ: Վերջն էլ չի երևում, թե երբ կավարտվեն այս սահմանափակումները»:

Ոչ Նորայրը, ոչ էլ նրա ընկերը ՝ Հարությունը, ոչինչ չգիտեն Booking.moh.gov.ge- ի մասին: Սամցխե-Ջավախքի էթնիկ հայ համայնքում պատվաստումների գործընթացը չունի նաև հոգևորականների աջակցությունը, ինչը զգալիորեն կավելացներ դիմողների թիվը: Հայ առաքելական եկեղեցու Ախալցիխեի հոգեւոր տեսուչը ձեռնպահ է մնում պատվաստումից: Հակոբ Սահակյանի խոսքով ՝ ոչ ոք բնակչությանը չի տեղեկացնում պատվաստման անհրաժեշտության մասին: Նա նշում է, որ շատ կասկածներ կան նոր դեղորայքների մասին:

«Մարդիկ վախենում են, որ այսքան կարճ ժամանակահատվածում ստեղծվեց որևէ պատվաստանյութ, որը դեռ անգամ ստուգված չէ: Նախկինում, երբ ստեղծվում էր պատվաստանյութ, 5-6 տարի մշակում էին, փորձարկում, թե ինչպիսի ռեակցիա կարող էր ունենալ այն: Մարդիկ վախենում և խուսափում են: Կարծում եմ, մարդիկ անձամբ պետք է կայացնեն որոշում, պատվաստվեն, թե ոչ: Հազարավոր հարցեր կան, որոնց պատճառով օրգանիզմը կարող է չընդունել պատվաստանյութը, մարդիկ երաշխիք են ուզում»:

Տ. Հակոբ աբեղա Սահակյանը 2015 թվականի սեպտեմբերի 1-ից նշանակվել է Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալցիխե քաղաքի հոգևոր հովիվ և Ախալցիխեի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ: Նա ամեն օր հանդիպում է հավատավոր անձանց, բայց նշում է, որ ոչ այս հանդիպումների ընթացքում, ոչ էլ լրատվամիջոցների միջոցով, ոչ ոքի չի կարող հորդորել պատվաստվել:

Բնական է, որ գյուղերում ավելի քիչ են պատվաստվում, նրանք սնվում են բնական պրոդուքտով և հետևաբար, ավելի ուժեղ են: Քաղաքի հետ քիչ են շփվում, բժշկությունն էլ հասանելի չէ: Գյուղում չունեն այնպիսի մասնագետներ, ովքեր ճիշտ խորհուրդ կտրամադրեն բնակիչներին»:

Այն փաստը, որ էթնիկ փոքրամասնության զգալի մասը չուներ երկրում տիրող համաճարակի և պատվաստումների մասին ճիշտ և պատշաճ տեղեկատվություն, քաղաքացիական հատվածը նկատեց ոչ միայն պատվաստումների ցածր մակարդակից, այլ նաև քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ: Հասարակական կազմակերպության ներկայացուցիչները պարզեցին, որ պատվաստանյութով հետաքրքրվող փոքր թվով մարդկանց մեջ շատ քչերն են, ովքեր կարող են ինքնուրույն ամրագրվել և գրանցել պատվաստման օրը: Այդ պատճառով, օգոստոսին, 17 լրատվամիջոցներ ու հասարակական կազմակերպություններ, « Ժողովրդավար մեսխերի միության» նախաձեռնությամբ, Վրաստանում ապրող էթնիկ համայնքների համար, համապատասխան գերատեսչություններից պաշտոնապես պահանջել են ավելացնել հայերեն և ադրբեջաներեն լեզուներ, www.booking.moh.gov.ge պատվաստումների գրանցման հատուկ կայքում:

«Բացի նրանից, որ բնակչության մեծամասնությունը թերահավատորեն է վերաբերվում պատվաստանյութերին, նրանք նաև տեխնիկապես անկարող են մասնակցել գրանցման գործընթացին: Ցավոք, նրանք չգիտեն պետական լեզուն, իսկ գրանցումը չի կատարվում փոքրամասնությունների համար հասկանալի, մայրենի լեզվով: Մեր նախաձեռնությունն այն էր, որ կայքում ավելացվեին հայերեն և ադրբեջաներեն լեզուները, ինչը կպարզեցներ գրանցման գործընթացը և մի փոքր ավելի կակտիվացներ պատվաստումը»,- բացատրում է «Ժողովրդավար մեսխերի միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ՝ Ջաբա Նաթենաձեն:

Այդ օրվանից անցել է ավելի քան երկու ամիս, և քաղաքացիական հատվածը դեռևս պաշտոնական պատասխան չի ստացել ոչ մի գերատեսչությունից: Հասարակական կազմակերպությունների խնդրանքին առողջապահության նախարարը հեռուստատեսային հարցազրույցում ոչ պաշտոնական պատասխան է տվել:

Պատվաստման գործընթացին միանալ ցանկացողները կարող են գրանցվել միայն վրացերեն և անգլերեն լեզուներով: Առողջապահության նախարարը հայտարարում է, որ booking.moh.gov.ge- ն չունի հայերեն և ադրբեջաներեն լեզուներ ավելացնելու աջակցություն:

«Կան որոշ տեխնիկական խնդիրներ, որոնք չեն կարող թարգմանվել: Հիվանդությունների վերահսկման կենտրոնն ունի տեղեկատվական բոլոր գրքույկները մեր այն քաղաքացիների համար, ովքեր, ցավոք, վրացերեն չեն խոսում, և, իհարկե, մենք նրանց կտրամադրենք ողջ տեղեկատվությունը իրենց համար ընդունելի և հասկանալի լեզվով», - բացատրում է Էկատերինէ Տիկարաձեն:

Սամցխե-Ջավախքում օրական միջինը կատարվում է 170 պատվաստում: Ըստ առողջապահության փորձագետների ՝ 33 075 պատվաստումը շատ քիչ է տարածաշրջանի համար: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնում նշվում է, որ տարածաշրջանում պատվաստումների «տարօրինակ ցածր» ցուցանիշ է: Վարակիչ հիվանդությունների բաժնի ղեկավար՝ Խաթունա Զախաշվիլին ասում է, որ ամբողջ Վրաստանում պատվաստման ամենաքիչ ցուցանիշը փոքրամասնություններով բնակեցված շրջաններում է:

«Սամցխե-Ջավախքում պատվաստումների տոկոսը տարօրինակ կերպով ցածր է: Հուսով եմ, որ մենք հավանաբար կկարողանանք Սամցխե-Ջավախքը դարձնել ավելի պաշտպանված տարածաշրջան և կկարողանանք ավելի պատրաստված առերեսվել ձմռան հետ, որն ավելի բարձր ռիսկ է պարունակում այս տեսակի հիվանդության համար»:
Համաճարակի պայմաններում հայ բնակչության համար մարտահրավերը միայն ամսաթիվը ամրագրելն ու գրանցվելը չէ: Թեժ գծի օպերատորները քաղաքացիներին պատասխանում են վրացերեն լեզվով, ինչը, ըստ հասարակական կազմակերպությունների, ստեղծում է լրացուցիչ խոչընդոտներ, բարդացնում հաղորդակցությունը և էլ ավելի մեծացնում բացասական վերաբերմունքը պատվաստումների նկատմամբ:

«Փոքրամասնությունները տեղեկատվություն են ստանում հիմնականում ռուսական լրատվամիջոցների միջոցով, որը լի է քարոզչությամբ: Այդ իսկ պատճառով, որոշ գյուղերում հարցին, թե որ պատվաստանյութին եք վստահում, պատասխանում են՝ Sputnik- ին: Ինչու՞մն է խնդիրը:Նրանք տեղեկատվության հասանելիություն չունեն, վստահում են լսածին», - 9-րդ ալիքի հետ զրույցում նշում է Ջաբա Նաթենաձեն:

Քաղաքացիական հատվածն ասում է, որ պատվաստանյութի դեմ ուժեղ արշավը կդադարեցվի միայն ճիշտ շարունակական տեղեկատվության տրամադրմամբ: Թե ինչպես է Վրաստանի կառավարությունը մտադիր անել դա, անհայտ է: Ամիրան Գամկրելիձեն, Ախալցիխե կատարած այցի ժամանակ, 9 -րդ ալիքի հարցին, թե արդյոք պատվաստումների տեղեկատվական արշավը հետաձգվե՞լ է, պատասխանեց `այո:

«Ընդունում եմ քննադատությունը, տեղեկատվական քարոզարշավը երբեք բավարար չէ, մենք պետք է ավելին անենք ու ավելի շատ խոսենք: Նույն խնդիրներն ունենք Սամցխե-Ջավախքում և Քվեմո Քարթլիում: Մենք ունենք հայերեն և ադրբեջաներեն տպագրված շատ նյութեր, եթե ցանկանաք, կուղարկենք ձեզ: Նրանք հիմնականում դիտում են ռուսալեզու ալիքներ, որտեղ առաջնային է «Sputnik»-ի պատվաստանյութը»:

Պատվաստվել ցանկացողների թվի աճի վրա ազդեցություն չգործեց անգամ գրքույկների բաժանումը: Տարբեր ժամանակներում տեղական իշխանություններն ու Հաշտության և քաղաքացիական հավասարության պետական նախարարի գրասենյակը տարածել են հայալեզու գրքույկներ տարածաշրջանում: Ամիսների ընթացքում մեկ անգամ կազմակերպվող տեղեկատվական հանդիպումը չի կարող հաղթահարել ռուսական լրատվամիջոցներից ստացված տեղեկատվությունը:
| Print |