Հասարակություն
Ախալցխացի կինը վիճակախաղով շահել է մեկ տարվա աշխատավարձ
Ախալցիխեի բնակչուհին՝ Դոդո Խաչիձեն վիճակախաղով շահել է մեկ տարվա աշխատավարձ:  Այս մասին տեղեկություն է տարածում «Վրաստանի ազգային վիճակախաղի» գրասենյակը:

«Դոդո Խաչիձեն Լոտոյի ևս մեկ երջանիկ շահող է, ով «Աշխատավարձ» ակնթարթային վիճակախաղով շահել է ամսական 1000 լարի աշխատավարձ։

Դոդոն 57 տարեկան է և ապրում է Ախալցիխեում: 25 տարի աշխատում էր դպրոցում, իսկ հիմա սեփական խանութն ունի: 

Շահած գումարով նա պատրաստվում է ուրախացնել թոռներին և ընդլայնել բիզնեսը»
,- գրված է Ազգային վիճակախաղի էջում։
| Print |