Հասարակություն
Ախալցիխեի տրանսպորտային քաղաքականությունը՝ հասարակական տրանսպորտի խնդիրներ
2023 թվականն ավարտվեց այնպես, որ Ախալցիխեի քաղաքապետարանում չհայտնվեցին բազմիցս խոստացված նոր ավտոբուսներ։ Տեղական իշխանությունները տրանսպորտային նոր քաղաքականության իրականացման ժամկետը հետաձգել են մինչև հաջորդ տարվա մարտ։ Քաղաքային թերի տրանսպորտը տարիներ շարունակ անհանգստացնում է բնակչությանը. Երբ բազմաթիվ խնդրանքներով արդյունքի չեն հասել, քաղաքացիները միջնորդությամբ (ստորագրահավաքով) դիմել են Ախալցիխեի սակրեբուլո։

Ախալցիխեի բնակիչ Սոսո Գիքոշվիլին նրանցից մեկն է, ով համակարգված օգտվում է քաղաքային տրանսպորտից։ Քանի որ նրա աշխատավայրը քաղաքի ծայրամասում է, ամեն օր ստիպված է օգտվել հասարակական տրանսպորտի ծառայությունից:

«Հազվադեպ է տեղաշարժվում՝ ժամը մեկ անգամ, այսքան մեծ քաղաքին չի բավարարում։ Ամեն կես ժամը մեկ եթե երթևեկեր, լավ կլիներ: Պետք է փոխվի նաև տրանսպորտը: Հիմա 12-13 մարդու կարող է սպասարկել, բայց բարձրանում են 20 հոգի, 12-ը նստած են մնացածը իրարանցման մեջ, շոգ է, քաշքշուկ, այստեղից-այնտեղից գոռում են կանգի մասին: Նման խնդիրներից խուսափելու համար կամ քաղաքապետարանը պետք է նորը գնի, կամ օգտագործածը բերի Թբիլիսիից, գլխավորը մեծ ավտոբուս լինի, որ մարդիկ կարողանան ազատ նստել-իջնել, ինչպես օրինակ Բորջոմիում է»,-
ասում է Սոսո Գիքոշվիլին:

Ախալցիխեում այսպես կոչված Քաղաքային ժամին, տրանսպորտն անցնում է միայն կենտրոնական փողոցներով, ժամը մեկ անգամ։ Քաղաքի արվարձանները, խոշոր բնակավայրերը ներառված չեն երթուղու մեջ։

Հռիփսիմե Ստամբոլցյանն ապրում է Տաբիձե փողոցում՝ ուղեբեռակայանի բնակավայրում։ Քաղաք հասնելու համար թոշակառու կինը պետք է երթևեկի միջքաղաքային ավտոբուսներով, եթե բախտը բերի և երթուղայիններից մեկը կանգնի, նա կհասնի ավտոկայան։

«Կենտրոնական ճանապարհ հասնելու համար պետք է մեկ կիլոմետր քայլել։ Մենք պետք է անցնենք երկաթուղին ու սողանք վագոնների տակով։ Պետք է քաղաքային ավտոբուս նշանակել, թեկուզ օրական երկու ուղեգիծ կատարի, կարևորն այն է, որ երեխաները դպրոց գնան և ապահով վերադառնան»,- մեզ հետ զրույցում ասում է Հռիփսիմե Ստամբոլցյանը:

Տրանսպորտ չկա նաև Ռաբաթիի զբոսաշրջային տարածքում: Աբի և հարկադիր վերաբնակների բնակավայրում՝ Զարզմելի փողոցում պահանջում են տրանսպորտի նշանակում։ Այստեղի բնակիչները կա՛մ պետք է ոտքով հասնեն քաղաքի կենտրոնական հատված, կա՛մ ստիպված տաքսի են կանչում, ինչը նրանց համար հավելյալ ծախս է։

«Մենք հաճախ ենք բարձրանում Ասպինձայի, Մինաձեի և այլ գյուղերի ավտոբուսներ։ Շուտ ենք դուրս գալիս տնից, որպեսզի կանգնեցնենք անցնող ավտոբուսը։ Լավ կլինի, որ ՏԻՄ-ը մեր բնակավայրում տրանսպորտ նշանակի»,- ասում է Նաթիա Պապավան։
Խնդիրներ ունի ոչ միայն քաղաքային տրանսպորտը, նույն մարտահրավերները կան գյուղերի ուղղությամբ շարժվող երթուղային տաքսիներում։ Որոշ գյուղերում ավտոբուսն ընդհանրապես չի աշխատում, իսկ ուր գնում է, բնակիչները դժգոհում են անհարմար գրաֆիկից։

Տրանսպորտի բացակայությունից անհանգստացած Ծղրութի գյուղում ապրող քաղաքացիները նախորդ տարի դիմել էին քաղաքապետին՝ խնդրելով լրացուցիչ երթուղային նշանակել և ուսանողների ճանապարհածախսը համաֆինանսավորել։

«Մեր գյուղի գլխավոր մարտահրավերը դեռևս հասարակական տրանսպորտն է, որն աշխատում է շաբաթական ընդամենը երեք անգամ (շաբաթ, կիրակի, չորեքշաբթի) և նաև որոշակի ժամերի (ժամը 08:00-ից Ծղրութից ուղևորվում է Ախալցիխեի ուղղությամբ և վերադառնում 13:00-ին։ Այս գրաֆիկը հատուկ խնդիրներ է ստեղծում մեզ՝ ուսանողներիս համար, քանի որ մեր ուսումնական գրաֆիկը երբեք չի համընկնում գյուղական տրանսպորտի հետ, և մենք պետք է ժամերով կանգնենք կանգառում, որպեսզի միգուցե մեր ծանոթը անցնի և մեզ տանի: Ձմեռը ժամերով դրսում կանգնելն էլ ավելի դժվար է մեզ համար»,- գրված է հայտարարության մեջ։ Քաղաքապետարանը մերժել է նամակը և խորհուրդ տվել սպասել նոր ավտոբուսների ներմուծմանը։

Ավելի վաղ, դեռ նախորդ ինքնակառավարման օրոք, «Ժողովրդավար մեսխրի միություն» հասարակական կազմակերպության օգնությամբ ախալցխացի երիտասարդները քարոզարշավ էին սկսել։

2016 թվականին երիտասարդները հանդիպել են իշխող և ընդդիմադիր կուսակցությունների այն ժամանակվա պատգամավորներին, ցույց են տվել անսարք տրանսպորտի լուսանկարներ և տեսանյութեր և խնդրել նրանց հետաքրքրվել այս հարցով։

«Այն ամենը, ինչ անհրաժեշտ է երիտասարդների զարգացման համար, Ախալցիխեում է։ Այս պահին կան գյուղեր, որտեղ հասարակական տրանսպորտն աշխատում է շաբաթական ընդամենը երկու անգամ։ Տարիներ առաջ քարոզարշավ սկսեցինք, երիտասարդները շրջում էին քաղաքային ավտոբուսով, տեսանկարահանում, թե որքան խիտ էր, տրանսպորտը անսարք էր, կանգառները կազմակերպված չէին։ Այդ նյութերով մենք հանդիպեցինք այն ժամանակվա ղեկավարությանն ու պատգամավորներին, բայց այդ հարցը տեղից չշարժվեց»,- հիշում է «Ժողովրդավար մեսխերի միության» ներկայացուցիչ Ջաբա Նաթենաձեն։

Տեղացիները տարիներ շարունակ խնդրում են երթուղիների ավելացում, ավտոկայանատեղիի թարմացում, ինքնակառավարումը ամեն անգամ պատասխանում էր, որ դրա համար ֆինանսական միջոցներ չունի։ Ամեն տարի բյուջեի հաստատման ժամանակ քաղաքացիական հատվածի ներկայացուցիչները կառավարությանը տարբեր այլընտրանքներ էին առաջարկում, օրինակ՝ քաղաքապետարանը տարեկան մեկ ավտոբուս ավելացներ, բայց քաղաքապետարանի առաջին պաշտոնյաները չկիսեցին նրանց գաղափարներից ոչ մեկը։
Ախալցիխեի քաղաքային տրանսպորտը

Տարիների ընթացքում չի փոխվում ոչ ժամանակացուցակը, ոչ էլ երթուղային տաքսիներ կամ երթուղիներ են ավելացվել»,- ասում են տեղացիները։ Այդ իսկ պատճառով քաղաքացիները որոշել են ստորագրահավաքով դիմել ինքնակառավարմանը։ «Միջազգային Թափանցիկություն-Վրաստանին»-ն օգնել է վարչական խնդիրների հարցում։ Սամցխե-Ջավախեթիի ՀԿ-ի համակարգող Թամունա Ուչիձեն խնդրագիրը գրանցել է Ախալցիխեի քաղաքային խորհրդի գրասենյակում 2021 թվականի հուլիսին։ Մոտ 500 ստորագրողներ նշել են, որ քաղաքային ավտոբուսը նորմալ չի աշխատում, հաճախակի խախտվել է երթեւեկության գրաֆիկը:

«Միջազգային Թափանցիկություն -Վրաստանին»-ն ունի քաղաքացիական խորհուրդ, մարդիկ, ովքեր ակտիվ են իրենց համայնքում, և նրանց միջոցով մենք փորձում ենք օգնել լուծելու այդ համայնքում առկա խնդիրները։ Այս խորհրդի շրջանակներում քաղաքային տրանսպորտի թեման առաջին խնդիրն էր, որը համախմբեց բոլոր բնակիչներին»,
- ասում է Թամունա Ուչիձեն։

Սա կազմակերպության առաջին միջնորդությունն էր Ախալցիխեի սակրեբուլոյում։ Ներկայացուցչական մարմինը պարտավոր էր քննարկել հարցը և որոշում կայացնել։

«Երբ միջնորդություն է գրանցվում, քաղաքապետարանը պարտավոր է այն քննարկել։ Մենք վստահ էինք, որ գործն այսպիսով կշարունակվի։ Երբ քննարկեցին, մեզ ասացին, որ այս հարցով կաշխատեն»։

Միջնորդությունը ներկայացնելուց մի քանի ամիս անց Ախալցիխեի քաղաքապետարանը հիմնադրել է Ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձ «Ախալցիխեի քաղաքային տրանսպորտ»-ը։ Ախալցիխեի քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլիի խոսքով՝ շուտով քաղաքին կավելացվի 18 նոր հասարակական տրանսպորտ։ Ըստ նրա՝ փոխվում էր տրանսպորտային քաղաքականությունը, և նոր ավտոբուսների ժամանումը պետք է ամբողջությամբ փոխի իրավիճակը քաղաքապետարանում։

«Ախալցիխեն արդեն 18 նոր ավտոբուս ունի, եւ մենք սպասում ենք ժամանակացույցին, թե որտեղ եւ ինչպես են դրանք երթեւեկելու։ Շատ ուրախ եմ, որ քաղաքի տասնամյակների վաղեմության խնդրի լուծումը մեր նախաձեռնությամբ է իրականացվելու։ Այս առումով ինքնակառավարումը համագործակցել է մեզ հետ։ Նման քայլով տեղական ինքնակառավարումը մարդկանց ասում է, որ իրենց ներգրավվածությունն ու պահանջն իսկապես կարևոր է»,- ասում է «Միջազգային Թափանցիկություն-Վրաստանին»-ի համակարգողը Սամցխե-Ջավախեթիում։

Նոր տրանսպորտի ժամանման օրը մի քանի անգամ հետաձգվել է։ Սկզբում Ախալցիխեի քաղաքապետը լրատվամիջոցներին հայտարարեց, որ մինչև 2023 թվականի վերջ քաղաքը կունենա կայացած և լիարժեք գործող տրանսպորտային քաղաքականություն։

«Վերջին շրջանում դրական տեղաշարժեր են նկատվում, մեզ ասում են, որ 18 ավտոբուս է գնվել, որոնք պետք է աշխատեն մինչեւ դեկտեմբերի վերջ, բայց դեռ չենք տեսել։ Հիմա խոստում կա, որ մարտին քաղաքում հասարակական տրանսպորտ կլինի, բայց տեսնո՞ւմ եք նախապատրաստական աշխատանքները։ Օրինակ՝ ինչ տրանսպորտ գնենք նեղ փողոցներով քշելու համար։ Ո՞ւր պիտի գնա, որտեղ են լինելու սպասողները։ Ամբողջ ենթակառուցվածքը պատրաստ կլինի՞ մարտին»,-
հարցնում է Ջաբա Նաթենաձեն։

Ախալցիխեի քաղաքապետարանից հայտնել են, որ մարտին Ախալցիխե կժամանեն նոր ավտոբուսներ։ Դրանք ծառայելու են ոչ միայն քաղաքին, այլեւ գյուղական բնակչությանը։

«Այս փուլում բանակցություններն ու քննարկումները շարունակվում են բոլոր ուղղություններով։ Երբ տրանսպորտը մեզ մոտ լինի, այն կսկսի գործել։ Այս փուլում ավտոկայանատեղի չունենք, բայց անպայման կունենանք։ Հետագայում մենք խոսում ենք լավ սարքավորված, ամուր բազա ունենալու մասին, որտեղ կտեղակայվեն ոչ միայն ավտոբուսները, այլև մունիցիպալ ծառայությունների ողջ տրանսպորտը»,
- ասում է Ախալցիխեի քաղաքապետարանի քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլին։

Մինչև նոր ավտոբուսների ներմուծումը և քաղաքային հասարակական տրանսպորտի նորաստեղծ ընկերության գործարկումը, «Ջեոտիվ» ՍՊԸ-ն ուղևորափոխադրումներ կիրականացնի քաղաքով մեկ։ Ուղեվարձի կեսը վճարում է Ախալցիխեի քաղաքապետարանը։ Տեղական բյուջեից ՍՊԸ-ին տարեկան հատկացվում է 44000 լարի։
| Print |