Գովազդ
Ախալքալաքի և Նինոծմինդայի գյուղերը կհոսանքազրկվեն (R)
Էներգոբաշխիչ ընկերության կողմից նախատեսված պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով, Ապրիլի 20-ին Ախալքալաքում և Նինոծմինդայում սպասվում են էլեկտրականության անջատումներ:

Ապրիլի 20-ին ժամը 11.00-18.00-ն կդադարեցվի էլեկտրամատակարարումը Ախալքալաքի մունիցիպալիտետի Խանդո, Ազավրեթի, Ալաստան, Վարևան, Գոկիո, Թոկի, Արգավի գյուղերի բաժանորդներին։

Ժամը 14:00-ից մինչև 16:30-ը կհոսանքազրկվեն Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա, Հեշտիա, Փոկա, Օրոջալարի, Թորիա, Կաուրմա, Ուչմանա, Ռոդիոնովկա, Սաղամո, Վլադիմիրովկա, Խուլգումո, Տամբովկա, Ասփարա, Սաթխա, Գորելովկա գյուղերը:

Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի:
| Print |