Հարզազրույց
«Մոտենում է ձմեռը, էլ ավելի բարդ շրջանը»,- ի՞նչ է սպասվում սննդի գներին
Համաճարակի սկզբից ի վեր Վրաստանում կենսապահովման նպաստ ստացողների թիվը աճել է 44.12%-ով: Երկրում 622,923 մարդ սոցիալապես անապահով են և դժվարանում են գոյատևել: Այն ճգնաժամային վիճակում ավելանում է դեղերի, սննդամթերքի եւ նավթամթերքի գների աճը: Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալների համաձայն, Տարվա ընթացքում ամենաշատն աճել են ձեթի ու յուղի գները ՝ 40,7%-ով, որին հաջորդում են բանջարեղենն ու այգեգործությունը՝ 38,2%-ով: 17.1% թանկացումով երրորդ տեղում են կաթը, պանիրը և ձուն։ Տարվա ընթացքում թանկացել է շաքարավազը `16,6%-ով, հացը և հացամթերքը` 13,2%-ով, տրանսպորտային խմբում գներն աճել են 20.3%-ով: Տարեկան գնաճի ձևավորման վրա հիմնական ազդեցությունը եղել է պարենային և ոչ ալկոհոլային խմիչքների խմբում գների փոփոխությունը, որտեղ ընդհանուր աճը կազմել է 15,9%:

Ինչո՞վ է պայմանավորված սննդամթերքի գների բարձրացումը - այս հարցի շուրջ զրուցեցինք Վրաստանի Դիստրիբյուտորների ասոցիացիայի ղեկավար Իվա Ճղոնիայի հետ:

Պարոն Իվա, ինչո՞վ է պայմանավորված սննդամթերքի գների բարձրացումը Վրաստանում:

Գների կայուն աճն առաջին հերթին պայմանավորված է միջազգային շուկայում գնային փոփոխություններով։ Պահանջարկը մեծանում է այնպիսի ապրանքների համար, ինչպիսիք են շաքարավազը, ցորենը, սուրճը ...

Հիշում ենք, որ անցյալ տարի որոշակի ապրանքի գնաճից խուսափելու համար սուբսիդավորման ծրագիր էր սահմանված: Այս ծրագրի ավարտից հետո գներն ակնթարթորեն բարձրացան:
Սուբսիդավորման մեկ այլ ծրագիր իրականացվեց ձեռնարկությունների ուղղությամբ `սուբսիդավորելով թե գազը, թե էլեկտրաէներգիան: Այս ծրագիրն ավարտվելուն պես, իհարկե, բարձրացավ նաև նրանց արտադրանքի գինը:

Սուբսիդավորումը անհաջող է, եթե երկարաժամկետ հեռանկարում այլ կերպ չեն կարողանա կայունացնել գնաճը, և սուբսիդավորումից հետո գները կրկին փոփոխվում են: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ վեց ամսվա սուբսիդավորումը, ջուրը լցրած գումար էր: Վեց ամիս անց ստացանք նույն արդյունքը՝ հացը թանկացավ 20 թեթրիով։ Ամբողջ այս ընթացքում մենք մեր հարկերը լցնում էինք ջուրը, արդյունք չկա:

Գնողունակությունը տարեցտարի նվազում է, գնաճը աղետալի մակարդակի վրա է `12% -ը շատ տագնապալի է: Բացի արտաքին գործոններից, հսկայական ազդեցություն են թողել ներքին գործոնները, լարի փոխարժեքը և համաճարակը: Աղետալի բարձրացված վառելիքի գների հետ ուղղակիորեն կապված են բաշխիչ ընկերությունները: Այս ամենը ընդհանուր առմամբ տալիս է այն բացասական արդյունքը, որն ունենք երկրում:

Ի՞նչ ակնկալիքներ ունեն բաշխիչ ընկերությունները: Ի՞նչի սպասենք մեկ-երկու ամսից:

Մոտենում է ձմեռը, էլ ավելի բարդ շրջանը: Երբ մենք կախված ենք ներմուծումից և տեղական, գյուղատնտեսական արտադրանքը սպառվում է ... Լոգիստիկան, կոմունալ վճարները թանկացել են: Հետեւաբար, գների բարձրացում է սպասվում: Միգուցե ոչ այնպես, ինչպես նախկինում էր, բայց կթանկանա:

Այսինքն ՝ հիմնականում արտաքին գործոննե՞րն են ազդում գնի անընդհատ բարձրացման վրա:
Արտաքին գործոնները ազդում են, բայց որքան ավելի շատ օգնենք գյուղատնտեսության ուղղությանը, որքան ավելի ճիշտ ռազմավարություն ունենա պետությունը, ոչ միայն սուբսիդիաներ և վաուչերներ, քանի որ տարիների ընթացքում մենք տեսել ենք, որ այս ուղղությամբ ծախսվել է ավելի քան մեկ միլիարդ, և արդյունքն այն չէ, ինչ պետք է լիներ. Մենք շատ դանդաղ ենք զարգանում, և երկրում գյուղատնտեսության ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ: Կարծում եմ՝ այլ ռազմավարություն է պետք, որ որքան հնարավոր է շատ արտարժույթ մտնի մեր երկիր, և ավելի շատ ապրանք արտահանվի, միևնույն ժամանակ մենք կկարողանանք բնակչությանը մատակարարել ոչ թե ներկրված, այլ տեղական արտադրանքը։ Սա է լուծումն ու մեր փրկությունը:

Ինչպես նշեցիք, համաշխարհային շուկայում թանկացել է արտադրանքը, վառելիքը, լոգիստիկ ծառայությունները և այլն: Բայց այս գործընթացը տնտեսապես ուժեղ երկրների բնակչության համար այնքան ցավոտ չէ, որքան Վրաստանում:

Հասկանալի է, որ մեր երկրում կենսամակարդակը, միջին աշխատավարձը վերջին տարիներին չի աճել: Շատ դժվար է հուսադրող խոսքեր ասել, երբ վրացական լարին արտարժույթի նկատմամբ 100 տոկոսով արժեզրկվել է, իսկ գնաճը հասնում է 12 տոկոսի: Բացի անկայուն արժույթից, խնդիրն ընդհանրապես երկրում անկայուն իրավիճակն է։

Կա՞ն լծակներ, որոնք կդադարեցնեն գների բարձրացման գործընթացը: Ի՞նչ կարող է անել պետությունը:

Մտածում էինք, որ լուծում կլիներ վառելիքի ակցիզային հարկի թեկուզ կարճ ժամանակով նվազեցնելը։ Դա ավելի տրամաբանական և արդյունավետ կլիներ, քան սուբսիդավորումը: Նավթ ներմուծողների միության հետ միասին մենք դիմեցինք Վրաստանի կառավարությանը, սակայն ստացանք բացասական պատասխան:

Տրամաբանական են ֆինանսների նախարարի կողմից արված հայտարարությունները, որ աշխատավարձերը պետք է բարձրացվեն: Հասկանալի է, որ նման գնաճի ֆոնին այն աշխատավարձը, որը վճարվել է 10 տարի առաջ, այլեւս չի կարող վճարվել, բայց ինչի հաշվին են բարձրացնելու, սա շատ կարեւոր է, պետությունը պետք է այս հարցը ճիշտ վերլուծի: Կարեւոր է հնարավորինս շատ օգնել փոքր ու միջին բիզնեսին, դժվարություններից դուրս գալու համար:

Այս իրավիճակում ի՞նչ կտա մեզ փոքր ու միջին բիզնեսին ցուցաբերած աջակցությունը։

Սա շատ կարևոր է, քանի որ այս ոլորտում շատ մարդիկ են աշխատում: Կարելի է ասել, որ Վրաստանում փոքր ու միջին բիզնեսն է ստեղծում հարստություն։ Մենք փոքր երկիր ենք և չունենք այն շռայլությունը, որ յուրաքանչյուր բիզնես ինքնուրույն զարգանա։ Նման համաճարակի պայմաններում հենց փոքր ու միջին բիզնեսն է հաճախակի բախվում խնդիրների, ուստի պետությունը պետք է շատ ուշադիր լինի։
| Print |