Եղանակ
Որքա՞ն կպահպանվի արևոտ եղանակը Սամցխե-Ջավախեթիում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ շրջանների զգալի մասում կպահպանվի տաք եղանակ։ Օդի ջերմաստիճանը մինչև նոյեմբերի 23-ը կլինի +17, +22 աստիճան։

Սամցխե-Ջավախքում սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ. Նոյեմբերի 22-ին Ախալիխեում սպասվում է առավելագույն ջերմաստիճան՝ ցերեկը, 16, գիշերը՝ 4 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 18, գիշերը՝ 10 աստիճան տաքություն։

Ինչ վերաբերում է Ջավախքին, ապա այստեղ սպասվում է փոփոխական եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի 12, գիշերը՝ -1 աստիճան։ Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 9, գիշերը՝ -1 աստիճան տաքություն։

Փոփոխական եղանակ է սպասվում նաև հանգստավայրերում։

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում սպասվում է արևային եղանակ։ Ցերեկը կլինի 18, գիշերը՝ 7 աստիճան տաքություն։
| Print |