Եղանակ
Ինչպե՞ս կփոխվի եղանակը Սամցխե-Ջավախեթիում
Վրաստանի ողջ տարածքում կպահպանվի հիմնականում առանց տեղումների եղանակ։

Սամցխե-Ջավախեթիում սպասվում է արևային եղանակ: Նոյեմբերի 29-ին Ախալցիխեում առավելագույն ջերմաստիճանը պետք է սպասել ցերեկը՝ 12, իսկ գիշերը՝ 0 աստիճան։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 14, գիշերը՝ 3 աստիճան տաքություն։

Ասպինձայում ցերեկը կլինի 13, գիշերը՝ 0, Ադիգենում ցերեկը սպասվում է 10, գիշերը՝ 0 աստիճան տաքություն։

Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 8, գիշերը՝ -2 աստիճան։ Օդերեւութաբանները Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 5, գիշերը՝ -4 աստիճան։

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում սպասվում է անձրեւային եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի 10, գիշերը՝ 8 աստիճան տաքություն։
| Print |