Եղանակ
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է բնակչությանը
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանի որոշ շրջաններում մինչև մայիսի 9-ը,  իսկ մայիսի 7-ից շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և կայծակ,  տեղ-տեղ հնարավոր է նաև ձյուն։

Ախալցիխեում մայիսի 8-ին սպասվում է անձրեւ եւ արեւոտ եղանակ։ Օրվա ընթացքում առավելագույն ջերմաստիճանը պետք է լինի +21 աստիճան, իսկ գիշերը՝  +3 աստիճան։ 

Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես տեղումներ են սպասվում։ Ախալքալաքում ցերեկը սպասվում է +10, գիշերը՝  +3 աստիճան տաքություն։ Նինոծմինդայում կանխատեսվում է անձրև և ամպամած եղանակ: Օդերեւութաբանները ցերեկը կանխատեսում են +7, իսկ գիշերը՝ +2 աստիճան տաքություն։

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա օդերևութաբանները Թբիլիսիում առանց տեղումների եղանակ են կանխատեսում։

Օդի ջերմաստիճանը մայիսի 8-ից կբարձրանա:
| Print |