Ինչպիսի եղանակ է սպասվում հանգստյան օրերին Սամցխե-Ջավախեթիում
Բնապահպանության ազգային գործակալության տվյալներով, երկրի մասշտաբով շաբաթ և կիրակի օրերին սպասվում է անկայուն եղանակ: Արևմտյան Վրաստանում սպասվում է տեղումներ ժամանակ առ ժամանակ, իսկ արևելյան Վրաստանի որոշ մասերում՝ ուժեղ քամի:
Սեպտեմբերի 21-ին և 22-ին Ախալցիխեում սպասվում է անձրևային եղանակ: Օրվա ընթացքում առավելագույն ջերմաստիճանը կկազմի +19 և +21 աստիճան, գիշերը՝ +9 և +10 աստիճան: Ամպամածություն և անձրև է սպասվում Բորջոմիում: Օրվա ընթացքում ջերմաստիճանը կկազմի +21 և +23 աստիճան, գիշերը՝ +10 և +12 աստիճան:
Անձրևոտ եղանակ է նաև Ասպինձայում: Օրվա ընթացքում ջերմաստիճանը կկազմի +20 և +21 աստիճան, իսկ գիշերը՝ +11 և +10 աստիճան: Սինոպտիկները տեղումներ են կանխատեսում նաև Ադիգենիում, օրվա ընթացքում ջերմաստիճանը կկազմի +19 և +18 աստիճան, իսկ գիշերը՝ +7 և +10 աստիճան:
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ նույնպես սպասվում է անձրև: Ախալքալաքում օրվա ընթացքում սպասվում է +16 և +17 աստիճան, իսկ գիշերը՝ +7 և +8 աստիճան: Նինոծմինդայում նույնպես կտեղա անձրև: Սինոպտիկները օրվա ընթացքում կանխատեսում են +14 և +15 աստիճան, իսկ գիշերը՝ +6 և +7 աստիճան:
Մարզի հանգստավայրերում նույնպես սպասվում են տեղումներ:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, սինոպտիկները Թբիլիսիում նույնպես երկու օրվա համար կանխատեսում են ամպամած եղանակ: