Ի՞նչ չվերթեր են նախատեսված առաջիկա օրերին
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ հուլիսի 4-ին, 5-ին և 6-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը։

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ հուլիսի 3-ին կիրականացվի Երևան-Մոսկվա-Երևան չվերթը «Aircompany Armenia» ընկերության կողմից (Երևանից մեկնելու ժամը 18:00, ժամանում դեպի Երևան 23:55

«Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ ս. թ․ հուլիսի 3-ին կիրականացվի Երևան-Մոսկվա-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 18:00, ժամանում դեպի Երևան 23:55): Երևանից իրականացվող չվերթերի մանրամասների համար խնդրում ենք կապ հաստատել ավիաընկերության հետ՝ https://www.facebook.com/aircompanyArmenia/

Ս․ թ․ հուլիսի 4-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 01:40):

Ս․ թ․ հուլիսի 6-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:40):

Ս. թ.հուլիսի 4-ին, 5-ին և 6-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):

Ս․ թ․ հուլիսի 4-ին կիրականացվի Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 19:30):

Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր:

ԱՌԱՋԻԿԱ ՉՎԵՐԹԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՀԵՏԵՎԵԼ ՄԵՐ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋԻՆ:

Հարգանքով,
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»



«Հուլիսի 4-ին նախատեսված է Մոսկվա-Երևան չվերթը` «Red Wings»-ի կողմից (ժամանում 01:40), հուլիսի 6-ին՝ Մոսկվա-Երևան չվերթը` նույն ավիաընկերության կողմից (ժամանում 21:40)»,–նշված է քաղավիացիայի ֆեյսբուքյան էջում։

Բացի այդ, հուլիսի 4-ին, 5-ին և 6-ին «Belavia» ավիաընկերությունը կիրականացնի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35): Հուլիսի 4-ին նախատեսված է Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը («Red Wings» ժամանում 19:30):

Ի դեպ, արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր:

Հիշեցնենք՝ վերջին ամիսների ընթացքում Ռուսաստանի տարբեր քաղաքներից դեպի Հայաստան, այսպես կոչված, ՀՀ քաղաքացիների տարհանման հատուկ չվերթներ են իրականացվել, մասնավորապես՝ Մոկսվայից, Սանկտ Պետերբուրգից, Կրասնոդարից, Սոչիից, Վորոնեժից, Դոնի Ռոստովից։

Պարետի նոր որոշմամբ՝ Հայաստան վերադարձող քաղաքացիներն այլևս չեն մեկուսացվի հյուրանոցներում. նրանց ինքնամեկուսացման պահանջ է ներկայացվում։


| Print |