Նորություններ
Ախալքալաքի գյուղում մի քանի օր փնտրում էին երիտասարդներին
Երկու օր տևած որոնողական աշխատանքների արդյունքում կորած երեք երիտասարդներին գտել են տեղի բնակիչները՝ Թեձամի հովիտում:

Հարազատների խոսքերով, նրանք հայտնվել են Լևիտանա գյուղի մոտակայքի ճահիճներում և չեն կարողացել բարձրանալ: Տեղեկությունն այս մասին տարածում է Ջավախքի լրատվական կենտրոնը:

Հիշեցնենք, որ Ախալքալաքի շրջանի Կոթելիա գյուղի բնակիչները արդեն երկու օր է փնտրում էին երիտասարդներին: Տեղացիների խոսքերով, իրենք դեպքի մասին հայտնել են փրկարար ծառայությանը և Ներքին գործերի նախարարությանը երեկ, մայիսի 1-ին, ժամը՝ 23:00-ի սահմաններում:
| Print |