Նորություններ
Որոշ անձանց համար պարետային ժամի մեղմացում. Գամղելիձեի կարծիքը (Տեսանյութ)
Վրաստանի կառավարությունը, Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ միասին, քննարկում է այն արտոնությունները, որոնք կտրամադրվեն պատվաստվածներին: Պատվաստումը խրախուսելու համար սահմանափակումների մի մասն այլևս չի տարածվի այն անձանց վրա, ովքեր երկու անգամ կպատվաստվեն: Թե ինչպիսի առաջնահերթություններ են տրվելու նման քաղաքացիներին, դեռ քննարկվում է:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն՝ Ամիրան Գամղրելիձեն լրագրողների մոտ հաստատեց նաև այն, որ երեկոյան ժամերի տեղաշարժի արգելքը հնարավոր է փոփոխվի:

«Խոսակցություն կա այն մասին, որ պարետային ժամը սկսվի ոչ թե ժամը 9-ից, այլ 10 կամ 11-ից»,- հայտարարեց Գամղրելիձեն Սամցխե-Ջավախքում տեղական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ:




| Print |