Նորություններ
Սամցխե-Ջավախքում փնտրում են կորած երիտասարդներին
Աբասթումանիում երրորդ օրն է փնտրում են Ախալցիխեի բնակիչներին: Նրանք անտառ են գնացել հունիսի 5-ին, դրանից հետո նրանց ոչ ոք չի տեսել: Ըստ տեղացիների, յոթ երիտասարդները հավանաբար կորցրել են ճանապարհն ու վերադառնալ չեն կարողացել: 

Տեղացիները պատմում են, որ վերջին անգամ հունիսի հինգին, ժամը 17:00-ի սահմաններում նրանց տեսել է հովիվը:  Նրա խոսքով, երիտասարդներն անտառում կրակ էին վառել և ընթրում էին: Սրանից հետո նրանց ոչ ոք չի տեսել: Նրանց հետ հեռախոսով կապնվել չի հաջողվում: 

Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից հայտարարում են, որ որոնողական աշխատանքներում ներգրավված է մոտ 40 փրկարար: Կորածներին փնտրում են «դռոնով»:

Հիշեցնենք, որ Աբասթումանիում կորած երիտասարդներից մեկը Ախալցիխեի բնակիչն է, նրա հարազատներն ասում են, որ վերջին անգամ նրա հետ զրուցել են հունիսի 5-ին:

| Print |