Նորություններ
Սամցխե-Ջավախքում բնակելի տունը փլուզվել է
Վալեում, Մանվելիշվիլիի #25-ում գտնվող բնակելի տան պատերը քանդվել են: Պատահարի ժամանակ ընտանիքի երեք անդամներն էլ՝ ծնողներն անչափահաս երեխայի հետ գտնվում էին ներսում:
«Ամբողջ պատը քանդվեց, տունը հին էր, բայց այսպիսի դեպքի չէինք սպասում»,- ասում է տնային տնտեսուհի՝ Սալոմե Չիտաշվիլին:

«Նայում էինք, թե ինչպես էր փլուզվում տունը, երևի սխալ էր կառուցված և հնության պատճառով քանդվեց»,- ասում են հարևանները:

Ընտանիքը մնացել է առանց տան: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 31-ին, ժամը 11:00-ի սահմաններում: Չիտաշվիլիները երկու գիշեր անցկացրել են հարևանների տանը:
Կցուցաբերի արդյոք օգնություն քաղաքապետարանը, Չիտաշվիլիները կպարզեն այսօր:
| Print |