Լուրեր
«Պատգամավորը զանգահարում էր և ժամերով զրուցում ինձ հետ»,- Նարինե Գինոսյան
Նինոծմինդայի մանկապարտեզների միավորման նախկին տնօրեն Նարինե Գինոսյանը կեղծ է համարում այն հայտարարությունը, որը տարածել է Նինոծմինդա-Ախալքալաքի մաժորիտար պատգամավորը: Հայտարարությունում նշվում է, որ մանկապարտեզների տնօրենը ներգրավված է Ազգային շարժման նախաձեռնած կեղտոտ քարոզարշավում, իսկ Գինոսյանի բյուջետը յուրացվել է: Նարինե Գինոսյանը «9-րդ ալիքի» մոտ նշում է, որ Հենզել Մկոյանը խախտում է անմեղության կանխավարկածը:

«Պատգամավորի կողմիկց սա մարդու իրավունքների խախտում է: Ոչ մի փաստաթղթում նման բան չի ասվում, ոչ էլ աուդիտի վերջնական եզրակացությունում է նշված որևէ բան: Բոլոր հարցերը քննարկեցինք նաև գնումների գործակալությունում, բայց գների բարձրացման վերաբերյալ ոչինչ չեն ասել: Մեկ տարուց ավել է, ինչ իմ փաստաթղթերը հետաքննվում են, բայց դեռ ոչինչ չի ձեռնարկվում: 100 աշխատակից ունեմ, բոլոր նրանց հետ պայմանագիր ենք ստորագրել: Եթե որևէ մեկը գնում է արձակուրդ, նրա փոխարեն աշխատավարձ ստանում է մեկ ուրիշը: Կուսակցության անդամ երբեք չեմ եղել: Բոլորը գիտեն, որ շատ ակտիվ ներգրավված եմ հասարակական կազմակերպությունում: Շատ ծրագրեր եմ իրականացնում»,- ասում է Գինոսյանը: Նա պնդում է, որ նախ Հենզել Մկոյանը ընդհանուր ընկերոջ միջոցով էր կապնվում իր հետ, իսկ փոքր ուշ, պարզելով նրա հեռախոսահամարը, անձամբ, մշտապես զանգահարում էր: 

«Ինտիմ առաջարկությունների ձայնագրությունները չունեմ, որովհետև այդ ժամանակ չէի կարծում, թե այսպիսի մարդ էր, որ կկարողանար հետագայում սպառնալ: Զանգահարում էր և ժամերով զրուցում ինձ հետ: Մի անգամ հանդիպումից հետո հրավիրեց իր գրասենյակ, որոշ բաներ էր ուզում, բայց խնդրեցի, ասելով, որ հարգում եմ ձեզ որպես պատգամավոր, և որ մնանք այնպիսի հարաբերության մեջ, ինչպիսին պետք է լինի պատգամավորի և IP-ի տնօրենի միջև»:

Հուլիսի 19-ին, Վրաստանի Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը Նինոծմինդայի Մանկապարտեզների միավորման տնօրեն Նարինե Գինոսյանին և հաշվապահ Անժելիկա Փութուլյանին քրեական պատասխանատվության են ենթարկել պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բյուջետային միջոցների յուրացման համար: Հետաքննությունը սկսվել է Վրաստանի Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով, ինչը ենթադրում է «Յուրացում կամ զեղծարարություն»:
| Print |