Լուրեր
Երկքաղաքացիության պահպանումը Վրաստանի քաղաքացիները կարող են մինչև Օգոստոսի 15-ը
Նախագահի վարչությունը զգուշացնում է Վրաստանի այն քաղաքացիներին, ովքեր երկքաղաքացիության պատճառով կորցրել են Վրաստանի քաղաքացիությունը և ցանկանում են այն վերականգնել: Tv9news.ge-ն առաջարկում է.

«2018 թվականի «Վրաստանի քաղաքացիության մասին» Վրաստանի օրգանական կանոնում իրականացված փոփոխությունների արդյունքում, Վրաստանի քաղաքացիներին տրվում է հնարավորություն, լինելով Վրաստանի քաղաքացի, ունենալ նաև այլ երկրի քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ:

Այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում, անձը Վրաստանի քաղաքացիությունը չի կորցնում ( ինչը տեղի էր ունենում նախկին օրենսդրության վերափոխումը):

Նրանք, ովքեր Վրասատնի քաղաքացիությունը կորցրել են այլ երկրի քաղաքացի դառնալու պատճառով, մինչեւ 2019 թվականի օգոստոսի 15-ը իրավունք ունեն դիմել գործակալությանը Վրաստանի քաղաքացիության պահպանման համար:Եթե Վրաստանի հետ կապը հուսալի է, ապա քաղաքացիության պահպանման համաձայնությունը կտրվի պարզ ընթացակարգով:

Հարկ է նշել, որ այս իրավունքից արդեն հազարավոր մարդիկ են օգտվել և այլ երկրի քաղաքացի լինելով, չեն կորցրել Վրաստանի քաղաքացիությունը:

Այս իրավունքի օգտագործումը տրամադրվում է անցումային դրույթով, որն ուժի մեջ է մինչեւ 2019 թվականի օգոստոսի 15-ը »:




| Print |