Լուրեր
Դպրոցներում բաց թողնված դասաժամերը շաբաթ կանցկացվի
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար՝ Միխեիլ Բատիաշվիլիի հայտարարության համաձայն, այն դպրոցներում, որտեղ ուսումնական տարին վերանորոգման աշխատանքների պատճառով ուշ է վերսկսվել, բաց թողնված դասաժամերը կվերականգնվեն շաբաթ օրը:

Ինչպես նախարարը հայտարարում է լրագրողներին, դպրոցների վերանորոգումը մի քանի օրից կհասցնեն ավարտին և դրա համար աշակերտներին այլ դպրոցներ տեղափոխելու անհրաժեշտություն չկա: 

«Հիշեցնենք, որ մոտ 700 դպրոցում ընթանում էր վերանորոգում: Վրաստանում դպրոցական ենթակառուցվածքների այսպիսի լայնածավալ վերականգնում երբեք չի եղել: Մնացել է մոտ 19 դպրոց, որտեղ ընդամենը մի քանի օրվա աշխատանք է մնացել: Երկու շաբաթվա ընթացքում այս դպրոցներում կվերսկսվի ուսումնական տարին, իսկ բաց թողնված դասերը կպարապեն շաբաթ օրը: Ամենա կարևորը այս տարվա ծրագրերից, հենց դպրոցների վերանորոգումն էր»,- հայտարարում է Բատիաշվիլին:
| Print |