Լուրեր
Ասպինձայում կարիճը խայթել է երեխային

 

Ասպինձայի տարածաշրջանում կարիճը խայթել է երեխային: 12 տարեկան երեխային Ախալցիխեի հիվանդանոց տեղափոխել են այսօր, սեպտեմբերի 24-ին:  Բուժհաստատությունում ասում են, որ երեխայի առողջական իրավիճակը ստաբիլ է:

«Հիվանդը գտնվում է մանկաբուժական բաժանմունքում, ինտենսիվ թերապիայի տակ ՝ ստանալով համապատասխան բուժում: Մենք խորհրդակցում ենք նաև Թբիլիսիի մասնագետների հետ: Եթե երեխայի իրավիճակը փոխվի, մենք էլ բուժումը կփոխենք»,- ասում է Կլինիկայի մենեջեր՝ Խաթունա Կեկելաշվիլին: 

Դեռահասի մայրը 9-րդ ալիքի մոտ հայտարարում է, որ նրանց ավանում բազմիցս հանդիպել են կարիճների: 

«Երեխան լավ է, հավանաբար թունավոր կարիճ չէր: Բժիշկներն ասում են, որ վնատգավոր ոչինչ չկա: Չնայած ինքնավստահության համար տեղափոխեցինք Ախալցիխեի հիվանդանոց, ծնող ենք և անհանգստանում ենք»,- ասում է մայրը:

 

| Print |