Լուրեր
Ինչի՞ մասին խոսեց Լեվան Բերձենիշվիլին Ախալցիխեում
Այսօր, Սեպտեմբերի 29-ին, Ախալցիխեի երիտասարդական կրթության կենտրոնում հանրային լեքցիա վարեց Լեվան Բերձենիշվիլին: «Շարունակական կրթության հայեցակարգի» շուրջ հանդիպումը տևեց չորս ժամ: 

Ախալցիխեի կրթության կենտրոնի նպատակը նոր դասընթացների խթանումն է, որի համար սկսել են վարել հանրային դասախոսություններ:

«Սկսում ենք նոր կրթական փուլ, նոր կուրսեր ենք բացել, ուզում ենք այս փուլը նույնպես տարածել»,- ասում է կենտրոնի ղեկավար՝ Թամունա Կապանաձեն: 

Լևան Բերձենիշվիլին հասարակության կողմից ընտրվեց սոցհարցման միջոցով: Հանրային դասընթացներին մասնակցել կարող է յուրաքանչյուր դիմորդ:
| Print |