Լուրեր
Ախալցիխեում գազի մատակարարումը դադարեցվել է


Ախալցիխեում գազն անջատել են: Բնական գազի մատակարարումը ամբողջ քաղաքում այսօր, հոկտեմբերի 5-ին դադարեցվել է ժամը 15:00-ի սահմաններում:

«Ինտերգազ» ընկերությունում պատահարի պատճառ համարում են վթարը:

«Գազը ամբողջ քաղաքում չի մատակարարվում, վթար է տեղի ունեցել, դեռ պարզում ենք: Գազի  մատակարարումը կվերականգնվի ժամը 18:10-ին:  Կես ժամում խնդիրն ամբողջովին կլուծվի»
,-  ասում է ընկերության տնօրեն՝ Վասիլ Աբուլաձեն:

 

| Print |