Լուրեր
Ճաճարաքում երեք մեքենա միմյանց են բախվել
Ախալցիխեի գյուղ Ճաճարաքում ավտովթար է տեղի ունեցել: Միմյանց երեք թեթև մեքենա է բախվել: Ավտոճանապարհային պատահարը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին, Ախալցիխե-Ախալքալաքի կենտրոնական ճանապարհահատվածում:

Ականատեսների խոսքով, մեքենաներից մեկը դանդաղացրել է ընթացքը, հետևից գնացող մեքենան բախվել է նրան: Երրորդ վարորդին արգելակել նույնպես չի հաջողվել:

Պատահարի հետևանքով 2 տուժածներ տեղափոխվել են Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոց, իրավիճակը ստաբիլային է:

Այս փաստի հիման վրա սկսվել է հետաքննություն՝ Վրաստանի ՔՕ-ի 276-րդ հոդվածի առաջին մասով:

Վերոնշյալ հոդվածը նշանակում է ճանապարհային երթեւեկության կամ շահագործման անվտանգության կանոնների խախտում՝ այդ տրանսպորտային միջոցը վարող անձի կողմից, ինչը նշանակալի կամ լուրջ վնաս է հասցրել առողջությանը կամ առաջացրել է նշանակալի վնաս:

Այս խախտումը պատժվում է տուգանքով կամ երեք տարի ժամկետով ազատության սահմանափակմամբ, կամ չորս տարի ազատազրկմամբ՝ պաշտոններ զբաղեցնելու իրավազրկմամբ կամ մինչև երեք տարի ժամկետով կամ առանց դրա՝ գործունեությամբ զբաղվելու իրավազրկմամբ:
| Print |