Լուրեր
Ադիգենում ավտովթարի հետևանքով 5 մարդ է վնասվել
Ավտոճանապարհային պատահարը տեղի է ունեցել Ադիգենում:  Միմյանց բախվել են «Օպել» և «Սուբարու» մակնիշի ավտոմեքենաները: Դեպքի արդյունքում վնասվածք ստացել է 5 մարդ, նրանցից երեքի վնասվածքը միջին ծանրության է, իսկ երկուսինը՝ թեթև:

«Շտապ օգնության բրիգադը նրանցից երեքին տեղափոխեց Թբիլիսի:

„რეფერალურმა ბრიგადამ სამი პაციენტი თბილისში გადაიყვანა
.Նրանք ունեին միջին ծանրության պոլիտրավմաներ: Երկուսը, ովքեր թեթև վիրավորվել էին, արդեն դուրս են գրվել», - ասում է Ադիգենի կլինիկայի մենեջեր Լալի Բալախաշվիլին:

Ականատեսներն ասում են, որ դեպքը տեղի է ունեցել ավանի կենտրոնում:

„«Ճանապարհը չոր էր, «Օպելը» գալիս էր կենտրոնական ճանապարհով, «Սուբարուն» երկրորդ ճանապարհից արգելակեց:  Տեսա, որ 2 տղամարդ վնասվել էին, մեկ կին քթին հարված էր ստացել»:

Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հետաքննությունը սկսվել է Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի երկրորդ մասով, որը ենթադրում է երթևեկության անվտանգության կանոնների խախտում, ինչը առողջությանը առողջությանը վնաս է հասցրել:

Գործը հետաքննում է Ադիգենի շրջանի բաժինը:
| Print |