Լուրեր
"Տհաճ հյուրեր եք“,- ինչու չեն թողել հայ լրագրողներին Վրաստան չեն թողել
Հոկտեմբերի 11 ին հարավային Վրաստանի սահմանում 3 լրագրողների 4 ժամից ավել սպասեցնելուց հետո, առանց բացատրությունների մերժել են պետություն մտնել։

„Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ հայ լրագրողների հետ "ռուսական ազդեցության ուսումնասիրությունը Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում" թեմայի շուրջ սկսեցինք աշխատել։ Շոկի մեջ էինք, քանի որ հասարակ լրագրողներին դեռ 4-5 ժամ սպասեցրեցին և հետո մերժեցին",- 9րդ ալիքի մոտ պատմում է „NewCaucasus”-ի լրագրող՝ Նինո Գոգոլաշվիլին։

Տեղի ունեցածը նրա համար անհասկանալի է, քանի որ նրա տեսակետից, հայ լրագրողները մեր երկրի համար վտանգ չեն հանդիսանում։

„Հնարավոր է, որ այս ամենը կապում են այն թեմայի հետ, որի շուրջ միասին աշխատում  էին հայ և վրացի լրագրողները։ Չեն ուզում, որ այս թեման տարածվի տարածաշրջանում։ Ուսումնասիրության ընթացքում պարզվեց, որ Վլադիմեր Խոմերիկը եկել է Վրաստան։  Ամոթ է, որ այդ անձնավորությանը թույլ են տվել մտնել մեր երկիր, իսկ հասարակ լրագրող՝ Յուրի Մանվելյանին մերժում են։ Չգիտեմ, թե ինչ է նշանակում այս ամենը։

Ըստ Նինո Գոգոլաշվիլիի, այս իրադարձությունը ազդեցություն չի գործի նյութի վրա։ Նա կրկին կշարունակի աշխատել հայ համագործակիցների հետ և նրանց ուսումնասիրությունը շուտով կհրապարակվի։

| Print |