Ախալցիխեում երթևեկությունը խոչընդոտված կլինի ևս մեկ շաբաթ
Քաղաք Ախալցիխեում, Ռուսթավելի և Կեցխովելի փողոցներում երթևեկությունը սահմանափակված է: Կենտրոնական ճանապարհին ընթանում են վերականգնողական աշխատանքներ: Այս պատճառով վարորդները ստիպված են շրջանցել ճանապարհը:
Ախալցիխեի քաղաքապետարանում ասում են, որ Կեցխովելի և Ռուսթավելի փողոցներում հիմնական աշխատանքները մեկ շաբաթից կավարտվեն:
«Ծրագրի սահմաններում 930մ տարածքի վրա նոր ենթակառուցվածք է պատրաստվում, մեքենաների ճանապարհները կապիտալ վերանորոգվում են: Ընթացիկ աշխատանքների պատճառով, ճանապարհի որոշակի հատվածներում երթևեկությունը սահմանափակված է, ստեղծված անհարմարության համար Ախալցխայի քաղաքապետարանը ներողություն է խնդրում»,- գրված է հայտարարությունում, որը տարածում է մամլո ծառայությունը:
Աշխատանքները տարածաշրջանում իրականացվող ծրագրերի հիմնադրամից և տեղական բյուջեից ֆինանսավորվում են 1 554 321 լարիով: