Լուրեր
Ավտովթարի հետևանքով մահացած քույր-եղբորն այսօր կհուղարկավորեն
Այսօր Դավիթ և Մթվարիսա Բալախաշվիլիներին կհուղարկավորեն:

Զոհվածներին դուրս հանեցին Աբասթումանի Ալեքսանդրե Նեվելի անվան տաճարից:

Հատկանշական է, որ ավտոճանապարհային իրադեպը տեղի է ունեցել Ախալցիխե-Ադիգենի ճանապարհին:

Միմյանց բախվել էին թեթև և բեռնատար մեքենաները: Մեղադրյալ համարվում էր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով տեղում մահացել էր:


Հարկ է նշել, որ քույր-եղբոր հետ ավտովթարի ժամանակ մեքենայում գտնվում էր նաև նրանց մայրը, ով այժմ տեղափոխվել է Թբիլիսիի հիվանդանոց: Նրա առողջական վիճակը դեռևս ծանր է, ունի բազում կոտրվածքներ: Իսկ երեխաների մահվան մասին նա չգիտի:


| Print |