Ոստիկանությունը Ախալքալաքում տեղի ունեցած կռվի պատճառով հետաքրքրվեց Հենզել Մկոյանի որդիով
19:26 / 06.11.2019
Երբ է թողել Վրաստանը և երբ վերադարձել պետություն Ախալքալաք-Նինոծմինդայի մաժորիտար պատգամավորի՝ Հենզել Մկոյանի որդին - այս մասին հետաքրքրվել են իրավապահ մարմինները: Խորհրդարանի անդամն ասում է, որ որդու անձնագիրը ոստիկանությունը ստուգել է:
«Իմ տղաներից մեկը երկար ժամանակ է, ինչ Երևանում է, մյուս որդիս հոկտեմբերի 30-ին գնացել էր Երևան, իսկ նոյեմբերի 4-ին վերադարձել Վրաստան: Նրա անձնագրում կա կնիքը, որը գրանցել են սահմանն անցնելուց և վերադառնալուց: Անձնագիրը ոստիկանությունում էլ նայել են»,- ասում է Հենզել Մկոյանը:
Գործը վերաբերվում է Նոյեմբերի 2-ին, Ախալքալաքում տեղի ունեցած իրադեպին, որի ժամանակ երիտասարդների միջև ծեծկռտուք է սկսվել: Տարածված տեղեկությունների համաձայն, Հենզել Մկոյանի եղբոր որդին, կենտրոնական փողոցը մեքենայով փակել էր, երբ գյուղի բնակիչներից մեկը անցնում էր ճանապարհով: 23-ամյա տղամարդը Մկոյանին խնդրել է զիջել ճանապարհը, որը պատգամավորի եղբոր որդու մոտ զայրույթ է առաջացրել: Նա և նրա երեք ընկերը նախ վիրավորել են բառացի, իսկ հետո լեզվակռիվը վերածվել է կռվի:
Ի վերջո պարզվեց, որ 23-ամյա տղամարդը Մկոյանին և նրա 3 ընկերներին ծեծել է: Ըստ ականատեսների, տղամարդկանց մոտ նկատվում էին մարմնի վնասվածքներ: Ախալքալաքի հիվանդանոցում ասում են, որ նշված ժամանակահատվածում նրանց մոտ բերված տուժվածները կռիվը վնասվածքների պատճառ չեն համարել:
Իրադեպի մասին զրուցել չի ցանկանում երիտասարդ տղամարդը, ով առճակատվել էր Մկոյանների հետ: 9-րդ ալիքի համար Մարտուն Մկոյանի տան դռները նույնպես չեն բացել: Մարտուն Մկոյանի տունը
«Ազգային շարժման» անդամ՝ Մելիք Ռաիսյանը միակն է, ով կարողացավ բարձրաձայն խոսել իրադեպի մասին: Նա ասում է, որ «Մկոյանների կլանը» անպատիժ մնալու հետևանքով հաճախ է այսպես վարվում:
Նինոծմինդա-Ախալքալաքի մաժորիտար պատգամավորը զայրացավ «9-րդ ալիքի» հարցերից: Հենզել Մկոյանը հերքում է, որ կռվում մասնակցել են նրա որդին կամ եղբոր որդին:
«Գիտեմ, որ 2 ընկեր կռվել են, իսկ 15 րոպեի ընթացքում դադարել և հեռացել են: Այտեղ մեզանից ոչ ոք չի եղել: Սխալ տեղեկություն է, լեզուն ոսկոր չունի, ինչ ուզում են, խոսում են: Սա Մելիք Ռաիսյանի բանսարկությունն է, իմ և իմ ընտանիքի դեմ: Սրա համար նա մի օր պատասխան է տալու»,- 9-րդ ալիքի մոտ ասում է Հենզել Մկոյանը:
Դեպքը հետաքննում է Ախալքալաքի շրջանի ոստիկանության բաժինը: Իրավապահ մարմինները դեռ ոչ կռվի մասնակիցներին են ձերբակալել, ոչ էլ տուժվածներ ունեն: Հաստատությունում չպատասխանեցին այն հարցերին, թե արդյոք եղել են Մկոյանները այս կռվում, և ինչու՞ են հետաքրքրվել Մկոյանի որդու անձնագրով:
Ներքին Գործերի Նախարարությունում միայն ասում են, որ հետաքննությունը սկսվել է Վրաստանի Քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն, ինչը ենթադրում է՝ «հրազենով կամ այլ զենքի տեսքով օգտագործված առարկայով կատարված կանխամտածված խուլիգանություն»։