Լուրեր
Ախալցիխեի 9 փողոցներում ջրամատակարարումը ընդհատվել է

 

Քաղաք Ախալցիխեում, Կոստավա, Թակաիշվիլի, Դիդիմամիշվիլի, Մեսխեթի, Մեբաղիշվիլի, Թաբուկաշվիլի, Գորգասալի, Ծերեթելի և Ռուսթավելի փողոցներում ջրամատակարարումն ընդհատվել է:

1 317 տուն այսօր, մինչև ժամը 18:00-ն կմնա առանց ջրի:

«Վրաստանի միավորված ջրամատակարարման ընկերությունում» ասում են, որ որոշ մասում ճնշումը կնվազի: Պատճառը Դանիելաշվիլիի փողոցում տեղի ունեցած վթարն է:

Ախալցիխեի կենտրոնական այգում այսօր, նոյեմբերի 26-ին տրաքվել է ջրի խողովակը:

| Print |