Լուրեր
Ախալցիխեի 9 փողոցներում ջուր այսօր էլ չի լինի

 

Երկրորդ օրն է, ինչ քաղաք Ախալցիխեի 9 փողոցներում ջրամատակարարումն ընդհատվել է: Կոստավա, Թակաիշվիլի, Դիդիմամիշվիլի, Մեսխեթի, Մեբաղիշվիլի, Թաբուկաշվիլի, Գորգասալի, Ծերեթելի և Ռուսթավելի փողոցներում ջուր այսօր էլ չի տրվի:

«Վրաստանի միավորված ջրամատակարարման ընկերությունում» ասում են, որ 1 317 տուն այսօր, մինչև ժամը 18:00-ն կմնա առանց ջրի:

Պատճառը Դանիելաշվիլի փողոցում տեղի ունեցած վթարն է: Քաղաքի այգում նոյեմբերի 26-ին, կենտրոնական ջրի խողովակը տրաքվել է: Դրանից հետո ընկերության աշխատակիցները աշխատում են վերականգնելու ուղղությամբ:

| Print |