Միքելծմինդա - շրջված եղեկեցու պատմության և բազում խնդիրների գյուղ
15:09 / 06.12.2019
Վրացիների, հույների և հայերի գյուղը, որի մուտքի մոտ չկա ցուցապաստառ. Ծերերի հույսով մնացած բնակավայրը հաճախ անգամ շտապ օգնության մեքենան չի գտնում, շրջված եկեղեցու պատմությունն ու գյուղում առկա անլուծելի խնդիրները - սա Ախալցիխեի գյուղ Միքելծմինդան է:
Եթե ճանապարհը լավ չգիտես, գյուղ Միքելծմինդայի ճանապարհը կարող ես չգտնել: Խնդիրների ցանկն այստեղ վերջ չունի, սակայն տեղացիների հիմնական խնդիրը համարվում է ջուրն ու ճանապարհի վատթար իրավիճակը:
80-ամյա Էվա Գերասիմիդը, գյուղի մուտքի մոտ ապրում է մենակ: Լրագրողների մոտ պատմելու շատ բան ունի: Գյուղը սիրում է և ուզում է, որ Միքելծմինդայի մասին որքան հնարավոր է շատ մարդ իմանա: Նա ցավում է, որ Միքելծմինդա գյուղը դեռևս գազաֆիկացված չէ: Չնայած հասակավորների բազմությանը, գյուղի բնակչության համար առաջնային օգնությունն անգամ խնդիր է: Ծեր կնոջ համար, խնդիր է նաև միգրացիան:
«Ճանապարհների պատճառով մեքենաները գյուղ չեն կարող գալ, իսկ շտապ օգնության մեքենաները գյուղի ճանապարհը չեն գտնում: Ոչ ամբուլատորիա, ոչ դպրոց, ոչ մանկապարտեզ, ոչ էլ ժամանցի վայր կա: Լքված գյուղում ենք ապրում: Երիտասարդները առաջադիմելու հնարավորություն չունեն այստեղ, բերք անգամ չենք կարող ստանալ: Ինչպե՞ս ապրենք»,- ասում է Էվա Գերասիմիդը:
Գյուղ գնացող 9-րդ ալիքի նկարահանող խմբին, մուտքի մոտ ապրող Էվա Գերասիմիդի մոտ հանդիպեց նաև մի աղջիկ, ով ծնվել և մեծացել է Միքելծմինդայում: Էլմիրան պատմում է, որ գյուղում ցուցապաստառ չլինելու պատճառով, մեքենաները հաճախ Ծիրա են գնում:
Միքելծմինդայում ապրում է 16 ընտանիք՝ այդ թվում 3 հունական, երկու վրացական և 11 հայկական: Բազմազգի գյուղում ապրող Արսեն Մեսխիձեն չի սիրում բողոքվել: «Ասֆալտ, ճանապարհ և ջուր ենք ուզում»,- ասում է նա և նշում, որ եղանակային փոփոխությունների պատճառով ձյուն չի գալիս, որի հետևանքով գյուղում ջուր չկա:
Էվա Գերասիմիդի հարևանությամբ ապրում է մի հայ ընտանիք: 70-ամյա կինը հարցերին պատասխանել չի ցանկանում: Նա ասում է, որ ընտանիքի անդամները գնացել են Ռուսաստան, աշխատելու համար: Տան հոգսերը մնում է ծեր կնոջ ուսերին:
«Այստեղ բոլորը այսպես են ապրում: Ինչ ուզում է լինի, մի կերպ պետք է գոյատևենք: Հողը պտղաբեր է, բայց ջուր չունենք և բերքն էլ քիչ ենք ստանում, չի հերիքում»:
Ծղրութի տարածքում տեղակայված գյուղը Ախալցիխեից գտնվում է 5կմ հեռավորությամբ: Հնագույն գյուղի մասին խոսելուց, տեղացիները հիմնականում նշուշ են «թուրքերի հարձակման» և շրջված եկեղեցու մասին:
Ըստ Ախալցիխեի քաղաքապետի, քաղաքապետարանի համար գերակա խնդիրներ համարվում են մուտքի ճանապարհների վերականգնումը, հատկապես բարձր լեռնային գյուղերի համար, որտեղ մեծ արտագաղթ կա: Զազա Մելիքիձեն ասում է, որ արդեն որոշված են այն գյուղերը, որտեղ չկա ցուցապաստառ: Հատուկ գործակալությունը այս խնդիրը ամբողջովին կվորոշի 2020 թվականին: Ինչ վերաբերվում է խմելու ջրի հարցին, քաղաքապետարանը, երկրաբանության վարչության հետ միասին, մտադիր է ստորերկրյա ջրեր մատակարարել բնակչությանը, եթե տարածքում գտնեն ջրհորներ:
Ծերերն ասում են, որ 20-րդ դարի սկզբերին, Սբ. Միքաելի անվան տաճարը փլուզված և այրված էր: Գյուղի անվանումը գալիս է հենց այստեղից. «Քարը քարին որ դնես, գնաս և մոմ վառես, դա կլինի քո վանքը»,- համարում են տեղացիները: