Լուրեր
Ախալցիխեի հրապարակում նստարաններն ու աղբամանները ավիրել են
Քաղաք Ախալցիխեի Ասպինձայի փողոցի մոտ գտնվող հրապարակից, 5 նստարան և 8 աղբաման ավիրել են, ապա գցել գետի մոտ: Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին, ցերեկվա ժամերին: Իրադեպի նկարները սոցիալական կայքում հրապարակել է Գիորգի Բլուաշվիլին:
«Սա Ախալցիխեում է, Ասպինձայի փողոցի մոտ գտնվող նոր կառուցված հրապարակն է: Այս վարմունքը դուք գնահատեք, իմ ախալցխացիներ»,- գրում է տեղացիներից մեկը:
Ախալցիխեի քաղաքապետարանում ասում են, որ ՍՊԸ-ն ավիրված և կոտրված գույքի փոխարեն, նորը վերադարձրել է հրապարակ:
Վանդալիզմի մեջ ներգրավվածները դեռ չեն հայտնաբերվել:
«Քաղապետարանը դեռ ուսումնասիրում է այս հարցը և շուտով համապատասխան որոշում կնդունենք: Ցավալի է, որ սա պլանավորած գործողություն էր՝ վանդալիզմ, մեր քաղաքի նկատմամբ: Մունիցիպալիտետի քաղաքապետարանը բոլորին հորդորում է, ցուցադրել մարդկային, քաղաքացիական վարք, միասին հոգ տանենք մեր քաղաքի մասին»,- ասում է հասարակության հետ կապի գործակալության ղեկավար՝ Իա Գոգատիշվիլին:
Փոցխովի գետի ափին հրապարակը կառուցվել է երկու տարի առաջ:
გააზიარეთ :